Հայ ազատագրական պայքարի վերելքը(Պատմություն)13.09.2021

17-րդ դարում Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը անցավ վերելքի փուլ և այդ իսկ պատճառով մենք ունեինք շատ նախադրյալներ։ Բացի առաքելական եկեղեցուց նաև սկսեցին մասնակցել հայ ունևորների խավը։

Երբ Օսմանյան կայսրությունը և Սեֆյան Իրանը թուլացան արդեն հույս կար, որ կարող

են ազատագրել։ Եվրոպական առանձին երկրներ Հայաստանի դաշնակիցներ էին համարվում։

Օսմանյան տերության ժամանակաշրջաններում մեծ ակընկալիքներ ունեցան, երբ Թուրքիայի և Վենետիկայի միջև եղավ Կրետե կղզու համար եղած պատերազմը։ Հռոմը և Ֆրանսիան ցանկանում էին համաքրիստոնեական բնույթ հաղորդել և համախմբել քրիստոնյա ժողովորդները։

Այդ իրադարձություններից մի շարք հայ գործիչներ սկսեցին Հայաստանի ազատագրումը կապել այլ Եվրոպական երկրների հետ։

Սակայն եվրոպացիներին այդ ելքը օգտին չէր, քանի որ միջազգային քաղաքականության հանգամանքը խոչընդոտեց հայերի ծրագրի իրականացմանը։

Որպեսզի քննարկեին հայ ազատագրման գործը Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով, որտեղ մասնակցում էին 12 գործիչներ։ 1678թ․-ին նա մեկնեց Կոստանդնուպոլիս, որպեսզի Եվրոպա անցնի։ Սակայն 1680թ․-ին Հակոբ Դ-ն մահանում է և դատարկաձեռն վերադառնում է Հայաստան։ Բայց պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ գնում է Վենետիկ, իսկ հետո Ֆրանսիա և վերջում հաստատվում Դյուսելդոչֆ քաղաքում։ Այդ ամենից հետո նա անցնում է ծառայության Հովհան Վիլհելմի մոտ։

Այդ ժամանակ Գերմանիան պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, դրա համար Հայաստանի ազատագրման գործի հետ լավ դեր էր այն կատարում։ Հայաստանի իրավիճակի հետ ծանոթանալու համար Օրին գալիս է հայրենիք։ 1699թ․-ին նա գնում է գաղտնի խորհրդակցության։

Երբ Օրին վերադարձավ Եվրոպա նա կազմեց Հայաստանի ազատագրության ծրագիր, որը կազմված էր 36 կետից։

Պետրոս I-ը Շվեդիայի դեմ պատերազմի էր և նա ասել էր Օրուն, որ, երբ պատերամը ավարտվի կոգնի Հայաստանի ազատագրման գործընթացում։ Առաքելության դեմ նա կասկածներ չէր ունեցել և դրա համար գնացել էր Եվրոպա։ Օրին այնտեղ նամակ է ստանում Հռոմի պապից, որը խնդրում է քրիստոնյաններին չենթակել հալածանքի։ Այդ նամակից հետո նա գնում է ԱյսրԿովկաս և Պարսկաստան։

Այսպիսով 17-րդ և 18-րդ դարերը կապված էին Իսրայել Օրու անվան հետ։ Նա Հայաստանի ազատագրության հարցի հետ գործնական մեծ ընթացք տվեց նաև կարևորելով դաշնակիցներին համախմբելու գաղափարը։

Оставьте комментарий