Լրացուցիչ Կրթություն (Գրականություն) 10.09.2021

  • Պատրաստ կլինես «Օրիորդ Մարիամը» պատմվածքը բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
  • Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Ինչով էր օրիորդ Մարիամը նման մյուս տխուր մարդկանց
    • Օրիորդ Մարիամի մտատանջությունները պատմվածքում
    • Թե ինչպիսին կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո
    • Չարդարացված ակնկալիքների ցավը տարբեր ստեղծագործություններում
    • այլ

Թե ինչպիսին կդառնա օրիորդ Մարիամը պատմվածքի դեպքերից հետո

Կարծում եմ՝ այդ դեպքը օրիորդ Մարիամը իր ամբողջ կյանքում կհիշի և ծանր կտանի։ Քանի որ օրիորդ Մարիամը սիրո պակաս ուներ և իմանալով, որ նրան ցանկանում են առաջարկություն անել, նա շատ ուրախացավ, որ վերջապես նա կունենա ընտանիք, երեխաներ և այլն։ Բայց, երբ այնպես ստացվեց, որ նրան առաջարկություն չարեցին, նա շատ տխրեց և միգուցե հիասթափվեց այդ կյանքից։


Կարծում եմ՝ այդ դեպքից հետո օրիորդ Մարիամը կդառնա տխուր, հիասթափված և միգուցե սթրեսի մեջ կլինի։ Նա կսկսի հիշել իր մանկութունը, այն տարիները, երբ ամեն ինչ լավ էր։ Եվ սթրեսի պատճառով կարող է ամեն ինչ վատ վերջանալ։


Սակայն ես ունեմ նաև երկրորդ տարբերակ։ Մոտիկ մարդկանց օգնությամբ նա կմոռանա ամեն ինչ, քանի որ միայն իրեն մոտիկ մարդիկ կարող են իրեն խորհուրդ տալ և միշտ իր կողքին լինել։ Հետո նա քիչ-քիչ կվերականգնվի և միգուցե կգտնի իր սերը։

Оставьте комментарий