- Պատրաստում ենք անհատական ուսումնասիրություններ՝ «Ամենօրյա նամակագրությունս ընկերներիս հետ».
- Գրում ենք մեր ամենօրյա առցանց նամակագրության առանձնահատկությունների մասին:
- Ինչ սխալների ենք հաճախ հանդիպում ստացած նամակներում:
- Որքանով ենք հետևում ուղղագրական, կետադրական կանոններին:
- Ինչ չափով ենք կիրառում ձայնային հաղորդագրություններ:
- Ինչ դեր ու տեղ ունեն էմոջիներն ու ոչ գրային այլ տարրերը մեր նամակներում:
Ամեն օր ես իմ ընկերների հետ շփվում եմ առցանց նամակների օգնությամբ։ Երբ դպրոց մենք չենք գալիս, մենք շփվում ենք իրար հետ առցանց նամակների օգնությամբ, կիսվում ենք մեր առօրյա կյանքով, կատակում ենք և այլն։ Առցանց նամակներում մենք սովոր ենք գրել լատինատառերով։ Ուղղագրական և կետադրական սխալներ, կարելի է ասել, չեմ անում, արդեն ինքնըստինքյան ճիշտ եմ գրում։ Ձայնային հաղորդագրություններ կիրառում ենք այն ժամանակ, երբ երկար պատմություններ պետք է պատմենք, բայց իհարկե, միշտ չէ։ Էմոջիները բավականին մեծ դեր ունեն մեր նամակագրությունների մեջ։ Նրանց միջոցով կարող ենք ցույց տալ մեր էմոցիաները։ Իդեպ, էմոջիներից բացի մեր էմոցիաները մենք ցույց ենք տալիս տարբեր տեսակի գրերով, օրինակ՝ եթե մենք զայրացած ենք լինում, գրում ենք մեծատառերով(ԱՅՍՊԵՍ)։