- Ավարտին ենք հասցնում պատմվածքի ընթերցանությունը, պատրաստ լինում այն բանավոր ներկայացնելուն ու քննարկելուն:
- Բլոգում վերլուծում ենք պատմվածքը՝ ընտրելով թեմաներից մեկը.
- Թե ինչու էր Ջերմաչափը տխուր մարդ,
- Ջերմաչափն ու աշակերտները
- Ուսումնարանը Ջերմաչափի կյանքում
- Ինչն էր սխալ Ջերմաչափի կյանքում
- այլ
Թե ինչու էր Ջերմաչափը տխուր մարդ
Ես չեմ կարող հաստատ ասել, թե ինչու էր Ջերմաչափը տխուր մարդ, բայց ենթադրություններ ունեմ։
Առաջինը խոսեմ նրա ջերմաչափային հատկությունների մասին (իհարկե, եթե կարելի է այդպես ասել)։ Չեմ կարծում, որ նա ուղղակի էր այդպես բարձրացնում իր ուսերը, բայց միգուցե դա ուղղակի սովորություն էր, կամ սովորություն, որը նա ստացել էր իր կյանքի դժվար ժամանակներին։
Երկրորդը կապված է նրա պաշտած կարգ ու կանոնիհետ։ Նա միշտ խոսում էր կարգ ու կանոնի մասին, որ աշակերտները պետք է հետևեն իր կարգ ու կանոնին։ Մի հատված կար, որտեղ նա ասում էր, թե ինչու է քիչ ճաշ տալիս։ Նա ասաց, որ դրանից երեխան երես կառնի, և որ նա փորձով գիտի։ Այսինքն՝ կա´մ նա ընտանիք է ունեցել և ունեցել է երեխա, ով վատ մարդ է մեծացել, կա´մ դրա պես մի բան, կա´մ այլ դպրոցում էլ է աշխատել, և այնտեղ էլ ինչ-որ վատ բան է պատահել։
Մյուսը հետևյալն է. մենք գիտենք, որ նա դպրոցից դուրս չէր գալիս կամ դուրս էր գալիս տեսուչի տուն գնալու համար, որը շատ մոտ էր գտնվում։ Կարծում եմ՝ նա տուն չունի կամ միգուցե ունի, բայց չի ցանկանում գնալ։
Մյուսը. նա կիրակի օրերին չէր գնում զբոսնելու։ Միգուցե չէր գնում զբոսնելու, որովհետև վախենում է ինչ-որ մարդու հանդիպել։
Այսքան փաստերը հավաքելով՝ կարելի է մտածել, որ նա ուներ խնդիրներ իր ամենամոտ բարեկամի հետ կամ նույնիսկ իր երեխայի հետ, և դրա համար նա տխուր էր, որ նրանց հարաբերությունները սրվեցին։ Կամ իր երեխան վատ անձնավորություն էր դարձել, և նա չէր ցանկանում, որ դպրոցի երեխաները այդպես լինեին, դրա համար միշտ օգտագործում էր <<Կարգ ու կանոնը>>, որպեսզի նրանք վատ մարդ չմեծանան։
(Ճիշտն ասած՝ ես չգիտեմ՝ ինչքանով եմ ճիշտ, բայց սրանք ընդամենը իմ ենթադրություներն են)












