Ագաթա Քրիստի <<Արևելյան ճեպընթացը>>
- Դուր եկած հավածներ
Դեհ ուրեմն խնդրում եմ, նստեցեք հարմար, մտածեցեք, շարժեցեք (ինչպես ինքներդ եք հաճախ ասում) ձեր ուղեղի ծալքերը, ու դուք ամեն ինչ կիմանաք։
- Գրել սյուժեի մասին
Ձմեռ էր, իսկ ճեպընթացում, զարմանալի էր, բայց բոլոր կուպեները զբաղեցված էին։ Այդ ճեպընթացում սկսեցին կատարվել վատ իրադարձություններ, առաջինը եղան ձյունահյուսքերը, երկրորդը՝ սպանություն։ Մսյո Պուարոն դետեկտիվ էր և փորձեց մտածել, թե ով է հանցագործը։ Փաստեր հավաքելով՝ պարզվեց, որ բոլոր ուղևորները, բացի գնացքի դիրեկտորից, մսյո Բուկից և բժշկից, հանցագործ էին։ Պարզվում է՝ ում սպանել էին իրականում, հանցագործ Քասեթին էր, սակայն նա փոխել էր իր ազգանունը։ Արմսթրոնգների ընտանիքը եղել էր բավականին հայտնի և հարուստ։ Մի օր այդ Քասեթին գողացել էր իրենց փոքր աղջկան՝Դեյզիին։ Մի խոսքով, այդ գնացքում հավաքվել էին բոլոր Արմսթրոնգների բարեկամները և ծանոթները, և նրանք վրեժ էին լուծել Քասեթիի հետ։
Շաատ հետաքրքիր պատմվածք էր։ Վերջում ես ուղղակի ապշած էի, թե ինչպես կարող էին բոլորը մեղավոր լինել։ Մի խոսքով, խոսքեր չունեմ, ուղղակի հիանալի էր։
———————————————————————————————————
Էռնեստ Հեմինգուեյ <<Ծերունին և Ծովը>>
- Դուր եկած հավածներ
Չունեմ
- Գրել սյուժեի մասին
Պատմվածքը մի ծերունի ձկնորսի մասին էր լինում ում բախտը միշտ չէր բերում։ Ամեն մի օր նա չէր կարողանում որևէ ձուկ բռնել, սակայն մի օր նրան հաջողվեց բռնել մի հսկայական և գեղեցիկ ձուկ։ Բռնելը նրան շատ դժվար էր։ Այդ ձուկը մի քանի օր խեղճ ծերուկին տանում էր դեպի օվկիանոսի խորքերը։ Մի քանի օր անց ձուկը վերջապես սատկեց և ծերուկը կարողացավ կապել նրան իր նավակի վրա։ Քանի որ ձուկը արյունի հետքեր էր թողնում շնաձուկները միշտ հարձակվում էին ձկան վրա։ Հասնելով ափ կարելի էր ասել, որ շնաձուկները կերել էին ամբողջ ձկան միսը, սակայն բոլորը շատ զարմացած էին տեսնելով այդպիսի ահռելի ձուկ։
- Հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին
Մի փոքր խղճացի ծերուկին, որովհետև նա այդքան տանջվել էր, մի քանի օր այդ ձուկը բռնում էր, բայց կարելի է ասել ապարդյուն եղավ։ Սակայն ըստ ինձ ծերուկը այդքան էլ չէր տխրել, որովհետև նա գոհ էր իր ունեցածից և իմացավ, որ վերջ ի վերջո նա բախտ ունի։ Նա շատ էր ցանկանում բռնել մեկ մեծ ձուկ և նրա մոտ ստացվեց։
Հրանտ Մաթևոսյանի պատմվաքները
Կարմիր ձին նետվեց դեպի քուռակը, թակով նետվեց դեպի գայլն ու քուռակը, բայց տապալվեց։ Մայրը գնաց ամբողջ թափով և ամբողջ սիրով։
Պատմվածքը մի ծեր ձիու մասին է։ Մի օր, երբ նա զգում է վտանգի հոտը քուռակի վրա հարձակվում մի գայլ։ Մայրը ցանկանում է փրկել քուռակին, բայց կապված է լինում պարանով։ Այնքան է փորձում վերջև կարողանում է կապը պատռել։ Ամբողջ իր ուժով վազում է քուռակի մոտ, որպեսզի նրան պաշտպանի։ Հետո գայլը կծում է ձիուն և փախնում։ Նա սկսեց պայքարել իր կյանքի համար, բայց ապարդյուն։
Բավականին տխուր էր պատմվածքը։ Բայց մայրը ամբողջ սրտով ուզում էր փրկել իր ձագուկին։ Կարծում եմ նա ճիշտ արեց, բոլոր մեր մայրերը միշտ պատրաստ են պայքարել մեր կյանքի համար։
Այդ բոլորը տխուր ու գեղեցիմ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանց նստելու։
Կարդացել եմ նաև
Ալեքսանդր Շիրվանզադե «Արտիստը»
Վերադարձ սրճարան աշխարհի եզրին
Եվ 2 գիրք ռուսերեն լեզվով գրքեր