Ամառային ճամբար 3օր🌞

03.06.2021

*Ահա, թե ինչ նկարներ պետք է նկարեինք*

Առաջինը 9:00-9:15 կատարեցինք ընդհանուր պարապմունք։ Հետո կատարեցինք նախագիծ(նախագիծը կատարեցինք 9:30-10:55), որտեղ մեր գուլպաների վրա նկարում էինք նկարներ, որպեսզի հետագայում բարձրունք հաղթահարելուց այս գուլպաները հագնենք։ Նկարելը տևեց մոտավորապես 2 ժամ։

Հետո պատրաստվեցինք և գնացինք Հյուսիսային դպրոցի լողավազանը։ Մի փոքր քայլելուց նստեցինք այգի հանգստանալու, քանի-որ ժամանակ ունեինք։ Խաղացինք խաղ մոտավորապես 25 րոպե և շարունակեցինք ճանապարհը։ Մենք գնացինք լողավազան և այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրինք։ Լողից հետո գնացինք Մայր դպրոց ֆիզկուլտի։

Оставьте комментарий