Լրացուցիչ Կրթություն (Հայոց լեզու)

Լրացուցիչ կրթություն

Ընտրում ենք ամփոփիչ թեմաներից մեկն ու շարադրում մտքերը :

  • Իմ աշխատանքը մեկ տարվա ընթացքում
  • Եթե ուսումնական տարին նորից սկսեի
  • Հայոց լեզվի դասերն ու ես
  • Գրականության դասերն ու ես
  • Ամենահետաքրքիր ու հիշարժան դասերը հայոց լեզվից ու գրականությունից
  • այլ

Ամենահետաքրքիր ու հիշարժան դասերը հայոց լեզվից ու գրականությունից

Միշտ սիրել եմ հայոց լեզվի և գրականության դասերը։ Ինձ շատ հետաքրքիր է։ Ըստ ինձ առարկայի հետաքրքրությունը, կախված չէ հենց տվյալ առարկայից, այլ նաև կախված է ուսուցչուհուց։ Եթե ուսուցչուհին այդպիսի պոզիտիվ և հետաքրքիր չլիներ, հաստատ դասերը այլ կերպ կանցնեին։

Գրականության ժամերին շատ եմ սիրում քննարկումները։ Քննարկումների ժամանակ շատ հետաքրքիր է և մենք նոր բաներ ենք իմանում։ Առավել շատ եմ սիրում այն քննարկումները, որտեզ մենք ենք թեման որոշում։ Սիրում եմ, որ տարբեր խաղեր ենք խաղում, որտեղ զարգացնում ենք մեր հայոց լեզվի և գրականության գիտելիքները։ Եվ հետաքրքիր է լինում, և ամրապնդում ենք մեր գիտելիքները։ Հայոց լեզվի ժամին սիրում եմ հարցախեղդերը։ Չգիտեմ, բայց հարցախեղդերի ժամանակ լարվում ու չգիտեմ ինչու միևնույն է ինձ դուր է գալիս։