Կաթնասուններ (Կենսաբանություն)

Կաթնասունների արտաքին և ներքին կառուցվածը

Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Նրանց մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից, կերակրափոխից, ստամոքսից, տարբեր չափ աղիքներից և հետանցքից։

Կաթնասունները ունեն լավ զարգացած կույր աղիք, որը հաստ աղիքի որդանման հավելված է: Կաթնասունների ատամները տեղավորված են ծնոտոսկրերի հատուկ փոսիկների մեջ և տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների:

Կաթնասունների բարձր զարգացվածության մակարդակը և լայն տարածումը հանգեցրել են նրան, որ ձեռք են բերել տարբեր տիպի սնունդ օգտագործելու ունակություն: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ կենդանակեր և ամենակեր, ինչպես գիշատիչ, այնպես էլ սապրոֆիտ: 

Կաթնասունների օրգանիզմը թթվածնի խոշոր սպառող է: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված թոքեր՝ խոշոր շնչառական մակերեսով: Այն կազմված է շնչառական ուղիներից և թոքերից։

Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից։ Կաթնասունների նյարդային համակարգը ևս ենթակա է կառուցվածքային նույն տրամաբանությանը. կազմված է՝ գլխուղեղից, ողնուղեղից, նյարդերից։

Կաթնասուններն ունեն լավ զարգացած ուղեղիկ: Այն կորդինացնում է բարդ շարժումների համապատասխանությունը և հավասարակշռության պահպանումը:

Կաթնասուններն ունեն զգայարան՝ տեսողական, լսողական,հոտառական, շոշափելիքի, համի:

—————————————————————————————————————

Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկից, ենթամաշկային ճարպանքից: Մազերը կազմված են եղջերային նյութից և միատեսակ չեն: Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ աղվամազը կամ ենթաբուրդը: Քիստերը պաշտպանում են մաշկը վնասվելուց, իսկ ենթաբուրդն իր մեջ պահում է օդը՝ պահպանելով մարմնի ջերմությունը։

Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են: Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից, վերջույթներից և պոչից:

————————————————————————————————————

Կաթնասունները զարգացման ամենաբարձր աստիճանին հասած կենդանիներ են:Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր:

Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ: 

——————————————————————————

Оставьте комментарий