Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․)

Ընտրում ենք թեմաներից մեկն ու ստեղծագործում:

  • Հազարան հավք. ժամանակակից տարբերակ
  • Եթե Արեգն ընկներ ժամանակակից աշխարհ
  • Ինչն է պակասում մեր աշխարհին
  • Մի տարին՝ մի վայրկյանի պես
  • Ինչպես եմ պատկերացնում իդեալական ճամբարային շրջանը
  • Ինչպես եմ պլանավորում իմ ամառը
  • այլ

Ինչպես եմ պատկերացնում իդեալական ճամբարային շրջանը

Դպրոցի ճամբարը ես շատ եմ հավանում։ Այս տարի լինելու է իմ առաջին ճամբարը, քանի որ այն տարի կորունավիրուսի պատճառով օնլայն արեցինք։ Ասեմ օնլիայն ադքան էլ լավ չէր։

Ճամբարային ընթացքում ցանկանում եմ տարբեր խաղեր խաղանք, քննարկումներ անենք և վիկտորինաներ կազմակերպենք։ Ցանկանում եմ նաև գնանք շատ ճամփորդությունների։ Նաև լավ կլիներ գնաինք լողավազան։ Ըստ ինձ ամռանը հենց այդ ժամանակն է։ Բացի այդ կարելի էր հետաքրքիր նախագծեր պատրաստել։ Նոր ներկայացումներ կազմակերպել։

Կաթնասուններ (Կենսաբանություն)

Կաթնասունների արտաքին և ներքին կառուցվածը

Կաթնասունները կամ գազանները ամենակատարյալ զարգացած, տաքարյուն, ողնաշարավոր օրգանիզմներն են:

Նրանց մարսողական համակարգը կազմված է բերանից, կլանից, կերակրափոխից, ստամոքսից, տարբեր չափ աղիքներից և հետանցքից։

Կաթնասունները ունեն լավ զարգացած կույր աղիք, որը հաստ աղիքի որդանման հավելված է: Կաթնասունների ատամները տեղավորված են ծնոտոսկրերի հատուկ փոսիկների մեջ և տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների:

Կաթնասունների բարձր զարգացվածության մակարդակը և լայն տարածումը հանգեցրել են նրան, որ ձեռք են բերել տարբեր տիպի սնունդ օգտագործելու ունակություն: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ կենդանակեր և ամենակեր, ինչպես գիշատիչ, այնպես էլ սապրոֆիտ: 

Կաթնասունների օրգանիզմը թթվածնի խոշոր սպառող է: Այդ իսկ պատճառով նրանք ունեն կատարելագործված թոքեր՝ խոշոր շնչառական մակերեսով: Այն կազմված է շնչառական ուղիներից և թոքերից։

Ունեն քառախորշ սիրտ՝ կազմված 2 նախասրտից և 2 փորոքից։ Կաթնասունների նյարդային համակարգը ևս ենթակա է կառուցվածքային նույն տրամաբանությանը. կազմված է՝ գլխուղեղից, ողնուղեղից, նյարդերից։

Կաթնասուններն ունեն լավ զարգացած ուղեղիկ: Այն կորդինացնում է բարդ շարժումների համապատասխանությունը և հավասարակշռության պահպանումը:

Կաթնասուններն ունեն զգայարան՝ տեսողական, լսողական,հոտառական, շոշափելիքի, համի:

—————————————————————————————————————

Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկից, ենթամաշկային ճարպանքից: Մազերը կազմված են եղջերային նյութից և միատեսակ չեն: Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ աղվամազը կամ ենթաբուրդը: Քիստերը պաշտպանում են մաշկը վնասվելուց, իսկ ենթաբուրդն իր մեջ պահում է օդը՝ պահպանելով մարմնի ջերմությունը։

Կաթնագեղձերը քրտնագեղձերի յուրահատուկ ձևափոխություններ են: Նրանցում արտադրված կաթը միակ, լիարժեք սնունդն է ձագի կյանքի սկզբնական շրջանում:Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից, վերջույթներից և պոչից:

————————————————————————————————————

Կաթնասունները զարգացման ամենաբարձր աստիճանին հասած կենդանիներ են:Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր:

Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ: 

——————————————————————————