Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․)

Կազմում ենք կրթաԿազմում ենք կրթահամալիրին առնչվող տերմինների բացատրական, ձայնային բառարան; Տրված տերմինները կդասավորես այբբենական կարգով և կփորձես գտնել ու բացատրել ձայնագրություններով:

ARTասահման — Հյուսիսային դպրոցի դասարաններից մեկն է, որտեղ անցկացվում են տարբեր իրադարձություններ(օրինակ՝ համերգներ)։

Արատեսի դպրական կենտրոն — մեզ մոտ Արատեսը համարվում է կարելի է ասել կրթական վայր բնության գրկում, որտեղ սովորողները հանգստանում են, կատարում են տարբեր նախագծեր և զվարճանում են։

Բարբառների ակումբ — ակումբ, որտեղ մարդիկ խոսում են են իրենց բառբառով(մյուսները նույնպես) և ամեն մեկը փորձում է հասկանալ, թե այդ մարդը ինչ է ցանկանում ասել։

Բլեյան բաց ցանց — կայք, որտեղ պատմում են տարբեր իրադարձությունների մասին(իրադարձությունները սեբաստացիների վերաբերյալ է), նաև այլ հայտարարություններ և այլն։

Գրական ակումբ — ակումբ, որտեղ տարբեր մարդիկ խոսում են գրականության մասին,կարելի է ասել ամեն ինչ, քննարկում են տարբեր ստեղծագործություններ, պատմվածքներ և այլն։

Դպիր — ամսագիր, որտեղ տեղադրում են տարբեր հոդվածներ կրթահամալիրի և սեբաստացիների մասին։

դպրոց-պարտեզ — <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում կա յոթ դպրոց, որից չորսը դպրոց պարտեզներ են, այսինքն դպրոցի մեջ ներառվում է նաև մանկապարտեզ։

կրթահամալիր — կրթահամալիր դա այն համայնքն է, որտեղ կան տարբեր դպրոցներ, օրինակ՝ միջին դպրոց, ավագ դպրոց, դպրոց պարտեզ և այլն։

Մայիսյան հավաք — Մայիսյան հավաքի ժամանակ ամեն մի սովորող պետք է ներկայացնի իր այն աշխատանքները, որոնք նա կատարել էր մայիսյան հավաք ժամանակ: 

Մանկավարժական ակումբ — ակումբ, որտեղ քննարկում են, ինչպես հասկացաք անունից մանկավարժության մասին։

Մեդիաուրբաթ — Ամեն ուրբաթ օրը անցկացվում է մեդիաուրբաթը, որտեղ բոլորը պարում, երգում ու զվարճանում են։

Մուտքի ճամբար — ճամբար, որտեղ նոր ուսանողները գալիս են և սովորում են սեբաստացիների առօրյաին։

ստուգատես — Միջոցառում, որի նպատակն է որևէ ուղղությամբ նախագծեր անելը։

ուսումնական նախագիծ — աշխատանք, որտեղ սովորողը աշխատում է մեկ թեմայի վրա և պատրաստում ամբողջական մի նյութ

ուսումնական օրացույց — այս օրացույցում նշվում է բոլոր կրթահամալիրի նախագծերը, տոները և այլն։

Оставьте комментарий