Հետաքրքիր է իմանալ․ Ձիաուժի միավորները (Ֆիզիկա)

Ձիաուժը հզորության արտահամակարգային հնացած միավոր է։ Մտցվել է 18-րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում։

Ձիաուժը նշանակում են տարբեր լատինակա տառերով, օրինակ՝ ձ․ու․, PS, HP և այլն։ Ձիաուժը ունի տարբեր տեսակներ և չափանիշներ։ Նրանց ամենատարածված չափը օգտագործվում է էլեկտրատեխնիկայում։ Այն հավասար է 745.699872 վատի։

Տարբեր երկրներում 1 ձ․ու․ = 735Ջ/1վ = 735Վտ։ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում 1 hp=550 ֆուտ․ֆուտ/վրկ=745,7 վտ։ 

Միավորը օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Վատը՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար։

Оставьте комментарий