Հետաքրքիր է իմանալ․ Ձիաուժի միավորները (Ֆիզիկա)

Ձիաուժը հզորության արտահամակարգային հնացած միավոր է։ Մտցվել է 18-րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում։

Ձիաուժը նշանակում են տարբեր լատինակա տառերով, օրինակ՝ ձ․ու․, PS, HP և այլն։ Ձիաուժը ունի տարբեր տեսակներ և չափանիշներ։ Նրանց ամենատարածված չափը օգտագործվում է էլեկտրատեխնիկայում։ Այն հավասար է 745.699872 վատի։

Տարբեր երկրներում 1 ձ․ու․ = 735Ջ/1վ = 735Վտ։ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում 1 hp=550 ֆուտ․ֆուտ/վրկ=745,7 վտ։ 

Միավորը օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Վատը՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար։

Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․)

  • Կուսումնասիրես քո նախընտրած կամ քեզ համար սիրելի, հարազատ որևէ մասնագիտության տերմինները և կներկայացնես դրանցից կարևորները ձայնագրությամբ կամ տեսանյութով:

Ընտրել տարբեր տերմիններ, տարբեր մասնագիտություններից։

Բլոգերի կամ բլոգինգի տերմինները

AdSense — ինտերնետում ամենատարածված գովազդային ցանցը: Այն պատկանում է Google- ին։ Այն բլոգերներին հնարավորություն է տալիս դրամայնացնել իրենց բլոգերը ՝ տեղադրելով համատեքստային գովազդներ:

Feed — նաև կոչվում է վեբ-ժապավեն(лента) կամ նորությունների ժապավեն: Դա տվյալների ձևաչափ է, որի ընթացքում օգտվողները տեղեկություններ են ստանում իրենց կայքերի կամ բլոգերի թարմացումների մասին: Գոյություն ունի երկու հիմնական ձևաչափ՝ RSS և Atom:

Landing Page — հատուկ էջ է, որը ստեղծվել է այնպես, որ կայքի պատահական այցելուները ստանան առավելագույն տեղեկատվություն, որը կարող է իրենց հետաքրքրեցնել և երկար ժամանակով պահել ալցելուին:

SMM — այցելուների ուշադրություն գրավելը։

Նկարիչի կամ նկարչության տերմինները

Аэрограф — սարք, որի միջոցով կարելի է բարակ շերտերով՝ օդը սեղմված, ներկել թուղթը և այլն։

Валёр — գույնի երանգը, թե ինչքանով է այն բաց կամ մուգ և այլն։

Мастихин — ճկուն պողպատե գործիք `դանակի կամ բահի տեսքով: Այն նկարիչներն օգտագործում են ներկապնակը մաքրելու կամ նկարից դեռ ոչ չոր ներկը հեռացնելու համար:

Растушка — թղթից կամ թավշից պատրաստված կարճ փայտ, կոնաձև ծայրերով և այլ փափուկ նյութերով: Նկարելիս բիծ քսելու համար է:

Գրաֆիկական դիզայնի տերմինները

Логотип — Լոգոտիպը պարզապես գեղեցիկ նկար չէ: Դա ֆիրմայի նշանն է, որի հետ հաճախորդները կապում են ապրանքանիշը:

Паттерн — դիզայնում այս նախշը միշտ կրկնվում է։ Այն կարելի նկատել տարբեր տեղերում, օրինակ՝ գրքերում, պատերում և այլ տեղերում։

Леттеринг — եթե նույնիսկ նույն տառատեսակում հազար անգամ մուտքագրեք «Ա» տառը, այն նույնն է, քանի որ տառատեսակները նախատեսված են բազմակի օգտագործման համար:

  • Ձևաբանորեն վերլուծել տեքստը:

Հայերեն(ածական) տերմիններ(գոյական) սկսել են(բայ) ստեղծվել(բայց) 5-րդ(թվական) դարից(գոյական), երբ(շաղկապ) սկզբնավորվեց(բայ) օտար(ածական) բոլոր(դերանուն) բառերն(գոյական) ու(շաղկապ) բառակապակցությունները(գոյական) հայերեն(ածական) համարժեքով(գոյական) արտահայտելու(բայ) ավանդույթը(գոյական)։ Նոր(ածական) տերմինները(գոյական) կազմվում են(բայ) հայերենի(գոյական) բառակազմական(ածական) օրենքներով(գոյական)՝ բառաբարդումով(գոյական) (բազմամարտ, կիսահաղորդիչ) և(շաղկապ) ածանցումով(գոյական) (լցոն, իջույթ), այլև(կապ) հին(ածական), «մեռած» բառերին(գոյական) նոր(ածական) իմաստ(գոյական) հաղորդելով(բայ) (հաստոց, խոտան), բարբառային(ածական) բառերի(գոյական) իմաստային(ածական) եզրավորմամբ(գոյական) (աղաթթու, արաժան), նոր (ածական)բառակապակցություններ(գոյական) կազմելով(բայ) (գերնոր աստղեր, տեսակարար ջերմունակություն)․ կատարվում են(բայ) նաև տերմինների(գոյական) փոխառություններ(գոյական) (լագեր, նեյտրոն)։

Քննարկող հարցեր (Քիմիա)

Քննարկվող հարցեր՝

  1. Հարաբերական ատոնային զանգված
  2. Հարաբերական մոլեկուլային զանգված,զանգվածային հարաբերություն,զանգվածային բաժին
  3. Զամ
  4. Քիմիական բանաձև,ինդեքս
  5. Պարզ,բարդ նյութեր
  6. Ֆիզիկական,քիմիական երևույթներ
  7. Նյութի բաղադրության պահպանման,նյութի զանգվածի պահպանման օրենքները:

Անկախ գտնվելու վայրից և ստացման եղանակներից, նյութերը ունեն հաստատուն բաղադրություն։

Քիմիական ռեակցիաների ժամանակ վերցված նյութերի գումարային զանգվածը միշտ հավասար է ստացված նյութրի զանգվածին