Առաջադրանք (Պատմություն)

Ամփոփումների շարք

Նշել փաստեր հեթանոսական կրոնի մասին։

  • Հեթանոսական կրոնը ծագել է շրջանի տարբեր կրոնների միացումից, մասնավորապես Արատտայի կրոնի և հին արևելքի կրոնների ձուլումից։
  •  Ուրարտուի կրոնը հայոց տարբեր ցեղերի և համադաշնությունների միասնական դիցարան էր էր, որը «հավաքվեց» և վերջնական իր տեսքը ստացավ Իշպուինի և Մենուայի արքաների ջանքերով։
  • Հեթանոսության աստվածաբանության հիմքում մոնիզմ է։ Ըստ հավատքի ՝ սկզբում Արն էր, որը իրականության ստեղծող ուժն է։ Արն անդեմ է, առանց որակների, տիեզերքի, համատիեզերային իդեալի և տիեզերական գիտակցության սկզբունքը։ Ըստ արորդիների ՝ Արը կյանք տվող բառարմատ է, և այն բառերի հիմքում է, ինչպես օրինակ, արվեստ, արյուն, արգանդ, արմատ, արքա, արի, արական, արև, Արա, Չարի։
  • Հեթանոսների հասարակական արարողություններն ու ծեսերն անց են կացվում հին սրբավայրերում, որոնք հաճախ փլատակների մեջ են:Ամենակարևորը Գառնիի առաջին դարի տաճարն է, որը դարձել է հեթանոս շարժման շարժման հիմնական հանդիսավոր կենտրոնը։

Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Տրդատ 3-րդ Մեծը Քրիստոնեական կրոնքի նկատմամբ 301-ից առաջ և հետ։

301թ․-ից առաջ

Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

301թ․-ից հետո

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն և Տրդատ III Մեծ Արշակունին քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։

Ո՞վ էր Գրիգոր Լուսավորիչը։

Գրիգոր Լուսավորիչը առաջաին Հայող եկեղեցու կաթողիկոսն էր։

Հռոմի Դիոկղետիանոս կայսեր օգնությամբ 287 թ-ին Մեծ Հայքի թագավորության գահը բարձրացած Տրդատ Գ, իր հովանավորի օրինակով, սկզբում հալածեց քրիստոնյաններին՝ իբրև քաղաքական վտանգավոր ուժի, իսկ նրանց պարագլուխ Գրիգոր Լուսավորիչին նետեց Արտաշատ քաղաքի Խոր Վիրապ կոչվող հանցագործների համար նախատեսված բանտը։ Սակայն շուտով համոզվելով, որ Հայաստանի նկատմամբ Հռոմը վարում է խարդախ ու զավթողական քաղաքականություն, Տրդատը հիասթափվեց նրա «դաշնակցությունից» և դադարեցրեց նաև քրիստոնիանների հալածանքները։

Գրիգոր Լուսավորիչը հաստատեց իր տոհմի հոգևոր միապետության ժառանգական իշխանությունը, ստեղծեց եկեղեցական ֆեոդալական և ամուր կազմակերպություն։ Գրիգոր Լուսավորիչը հիմնեց նոր դպրոցներ, որոնցում ուսուցումը տարվում էր նոր կրոնի պաշտոնական լեզուներով՝ հունարենով և ասորերենով։ Կյանքի վերջին տարիներին Գրիգոր Լուսավորիչը իր պաշտոնը հանձնելով Արիստակեսին՝ գնաց ճգնարան, ուր և վախճանվեց։ Մի քանի տարի անց նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց Թորդան գյուղում։

Оставьте комментарий