- Կատարում ենք առաջադրանքները:
- Գտնում ենք մեզ ծանոթ խոսքի մասերը, բնութագրում, բացատրում կետադրությունը:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին: Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա: Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:
2. Ըստ տրված կաղապարների՝ կազմում ենք բարդ նախադասություններ:
- Թեկուզ……….., այնուամենայնիվ…………..:
- Թեպետ……….., սակայն…………..:
- Չնայած որ……….., բայց…………..:
- Թեև…………., բայց և այնպես …………….:
- Եթե…………., ապա …………….:
- Քանի որ…………., հետևաբար …………….:
- Որովհետև……., ուստի …………….:
- Քանզի…………., ուրեմն …………….:
- Ոչ թե …………., այլ …………….:
3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտում ենք մեկական բառերով:
Ինքն իրենից գոհ, իրեն հավանող, իր կյանքի պատմությունը, ինքն իրեն կրթել, իրեն
ժխտել, իրեն սիրելը, իրեն կառավարելը:
4. Կետադրում ենք բարդ նախադասությունները:
- Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից:
- Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ:
- Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել:
- Ալքիոնեն մի թռչնակ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:
- Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց:
- Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու պարծենում էր:
- Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ:
- Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը:
- Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:
- Երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց:
- Նյու Յորքում պատրաստել են մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով բռնում է սուտը:
- Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: