Առաջադրանքներ (Հայոց լ․)

  • Կատարում ենք առաջադրանքները:
  1. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։
    • Եթե — ստորադասական, իսկույն, այնտեղ, բայց — համադասական, և — համադասական, մյուս, բոլոր, թեև — ստորադասական, սակայն — համադասական, որովհետև — ստորադասական, ինչպես, այս, որպեսզի — ստորադասական, պատճառով, դեպի, քանզի — ստորադասական, նաև — համադասական, բացի, քանի որ — ստորադասական։
  2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
  3. Ընթերցում ենք նախադասություններն ու քննարկում ուղղագրությունը, կետադրությունը, մեզ ծանոթ խոսքի մասերը այնտեղ:
    • Ծխելու վնասակար լինելու մասին շատ փաստարկներ կան:
    • 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լիներ օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի:
    • Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու:
    • Դաշնագիրը քարի վրա է փորագրված, և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:
    • «Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է. այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ:Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել:
    • Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ շապիկ ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:
    • Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
    • Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
    • Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:
    • Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր:

Оставьте комментарий