Լրացուցիչ Կրթություն (Գրականություն)

Կար- չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։

Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»

Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։

Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։

Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։

Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

  • Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմել պատմվածքը:

Զանազան հոտերից մեկում բոլոր ոչխարները սպիտակ էին, բացի մեկից։ Բերլինդան անունով ոչխարը իբր թե այդ հոտի առաջնորդն էր և նա միշտ սկսում էր ծաղրել սև ոչխարին և նրա հետ սկսում էին ծաղրել մնացածը։ Սև ոչխարը շատ տխրում և միշտ լաց էր լինում։ Երբ Բերլինդան գնում էր զբոսնելու միշտ տարբեր հոտերին հանդիպելու գովում էր իրեն, սակայն մի օր նա տեսավ մի տարօրինակ հոտ, որտեղ բոլորը սև էին։ Նա սկսեց նորից իրեն գովել և բոլորը սկսեցին ծիծաղել ու նա փախավ։ Փախնելուց տեսավ մի հոտ որտեղ տարբեր գույների ոչխարներ էին, նա վախեցավ, սակայն բոլորը սիրալիր թողեցին նրան իրենց հետ մնալ։ Գնալուց նա ասաց.<<Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա>>։

  • Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:

Պետք է բոլորի հետ նույն ձև վերաբերվել։ Անկախ թե ինչով է նա տարբերվում, թե ոչ։

  • Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորեք:

Որոշ օրինակներում այո, որոշ օրինակներում ոչ։

  • Նկարագրեք իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ ։

Օրինակ՝ եթե մարդ ինչ-որ խնդիր ունի, որոշները սկսում են խփել վիրավորել և այդ մարդը իրեն վատ է զգում։ Նաև սևամորթերի մոտ էլ է այդպպիսի իրավիճակ։

Սպիտակ ագռավը նշանակում է հազվագյուտ բան նաև լինում են տարբերակներ, որտեղ այն նշանակում է բարձր ծագումով մարդ։

Առաջադրանքներ (Հայոց լ․)

  • Կատարում ենք առաջադրանքները:
  1. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։
    • Եթե — ստորադասական, իսկույն, այնտեղ, բայց — համադասական, և — համադասական, մյուս, բոլոր, թեև — ստորադասական, սակայն — համադասական, որովհետև — ստորադասական, ինչպես, այս, որպեսզի — ստորադասական, պատճառով, դեպի, քանզի — ստորադասական, նաև — համադասական, բացի, քանի որ — ստորադասական։
  2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
  3. Ընթերցում ենք նախադասություններն ու քննարկում ուղղագրությունը, կետադրությունը, մեզ ծանոթ խոսքի մասերը այնտեղ:
    • Ծխելու վնասակար լինելու մասին շատ փաստարկներ կան:
    • 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լիներ օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի:
    • Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու:
    • Դաշնագիրը քարի վրա է փորագրված, և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:
    • «Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է. այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ:Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել:
    • Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ շապիկ ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:
    • Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
    • Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
    • Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:
    • Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր: