Լրացուցիչ Կրթություն (Հայոց լեզու)

  • Համացանցից ընտրել որևէ տեղեկատվական տեքստ քեզ համար սիրելի զբաղմունքի՝ մարզաձևի, երաժշտության և այլնի մասին ու մգեցնել այնտեղ եղած կապերը:

Գեղանկարչությունը կերպարվեստի տեսակ է։ Գեղանկարչությունը օգտվում է գույնի, գծանկարի, կոմպոզիցիայի, ռիթմի, լույսի և ստվերի ընձեռած հնարավորություններից, որոնք նպաստում են հարթության վրա վերակենդանացնել իրականությունը։ Գեղանկարչության հիմնական արտահայտչամիջոցը գույնն է։ Անհրաժեշտ գույնը, նրբերանգը ստանալու համար ներկերը միմյանց խառնում կամ գունաթափանցում են։ Պայմանականորեն տարբերվում են գեղանկարչական պատկերման երկու տիպ՝ գծա-հարթապատկերային և ծավալա-տարածական, սակայն նրանց մեջ հստակ սահման գոյություն չունի։

Оставьте комментарий