Կիլիկիայի հայկական պետություն (Պատմություն)

Թշնամիններին հաղթելուց հետո Ռուբեն Գ-ն, փորձեց սանձել որոշ իշխանների։ 1182թ․ նա շրջափկեց Լամբրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185 թ-ին վերջինս խաբեությամբ Ռուբեն Գ-ին հրավիրեց Անտիոք և ձերբակալեցին։ Լևոն Բ-ի իշխանապետության տարիներին պետությունը հզորացել էր։

Կիլիկիան թագավորության ժամանակաշրջանում

Թագավորության և Ռուբինյան արքայատան հիմնադիրը Լևոն Բ Մեծագործն էր։ Լևոն Բ-ի թագադրումը դիտվել է որպես քաղաքական մեծ իրադարձություն։ Նրա օրոք թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք և այլ վայրեր։ Լևոն Բ-ն Հայոց գահաժառանգ է հռչակել իր փոքր դուստրին՝ Զաբելին, իսկ մահից առաջ պետության խնամակալներ է կարգել Կոստանդին սպարապետին։  1222 թ-ին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը, պայմանով, որ  հարգի հայ իշխանների իրավունքները, հայոց հավատն ու սովորույթները: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չի կատարել խոստումը, որի համար Կոստանդինը 1225 թ-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Դրանից հետո սկսեցին որոշել  13-ամյա Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: 

Հեթում Ա-ն դարձավ նոր արքայատոհմի`Հեթումյանների հիմնադիրը: Նրա գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորութ։ 1254 թ-ին Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում, դա մոնղոլների մայրաքաղաքն է և այնտեղ փոխօգնության պայմանագիր կնքել։

1266թ․ Եգիպտոսի սուլթանությունը ներխուժել էր Կիլիկիա։  Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել է Սիսը և այլ քաղաքներ։  1268 թ-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին։

Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությաննը սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը։  1275 թ-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել և ավերել են տարբեր կառույցներ և բնակավայրեր։ Սակայն Սիս քաղաքի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Փոփոխակի հաջողություններով պատերազմները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285 թ-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանը ստորագրել են 10-ամյա հաշտության պայմանագիր: Դրանից հետո Կիլիկիան սկսեցին կամաց — կամաց վերականգնել

Оставьте комментарий