- «Վերանորոգում ենք» տեքստը:
- Տեքստում բաց թողնված բառերը լրացնում ենք՝ համապատասխան իմաստով ու ժամանակաձևով բայեր տեղադրելով:
- Խմբագրում ենք տեքստը՝ ուղղելով եղած ուղղագրական, կետադրական և այլ բնույթի սխալները:
- Տեքստում եղած և մեր կողմից ավելացված բայերը բնութագրում ենք ու ներկայացնում հատկանիշներով (դրանք կարող ես վերհիշել հղման առաջին առաջադրանքում):
Եղածը վաղուց անցել էր, բայց ծերունին հիշում էր, որովհետև կան ցավեր, որոնք չեն բթանում: Արևը վերևում պայծառ շողում էր, ամենուր ուրախ տրամադրություն էր տիրում: Գարնանային արևոտ եղանակը, սակայն, տխրեցնում էր նրա հոգին: Երբ գնում էր տնից, վերցնում էր իր հետ հուշերի արկղիկը՝ լի երբեք չհնացող լուսանկարներով, որ ուրախացնում էին սիրտը նրա տխուր ու մռայլ օրերին: Դրանց նայելիս գունավորվում էր ամեն բան, շուրջը սկսում էր կենդանանալ անցածը: Գիտեր, որ ոչինչ այլևս յետ չէր վերադառնա, բայց հույսը պետք է մնա նրա հոգում մինչ սրտի վերջին տրոփյունը: Զգաց, որ աչքերը փակվում են, պետք էր բացել: Բարձրանար հեռուները՝ տանելով իր հետ միայն լույսն ու լուսավորը: Սիրտը հրամայեց գտնել: Գնաց գտնելու կորցրածը:
Եղածը — անդեմ, անկախ, հարակատար, դրական, լծորդություն ե, երրորդ դեմք, եզակի, դրական, պարզ, չեզոք
Անցել էր — դիմավոր, սահմանական, վաղակատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ե, դրական, չեզոք, բաղադրյալ, կազմությունը պարզ,
Հիշում էր — դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ե, դրական, ներգործական, բաղադրյալ, կազմությունը պարզ,
Չեն բթանում — դիմավոր, սահմանական, անկատար (ներկա), երրորդ դեմք, հոգնակի, լծորդություն ա, ժխտական, չեզոք, բաղադրյալ, կազմությունը պարզ
Շողում էր — դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ա, դրական, չեզոք, բաղադրյալ, կազմությունը պարրզ
Տիրում էր — դիմավոր, սահմանական, անկատար (ներկա), երրորդ դեմք, եզակի, լծորդություն ե, դրական, չեզոք, կազմությունը պարզ
Տխրեցնում էր — դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), երրորդ դեմք, եզակի, լծորդություն ե, դրական, պատճառական, բաղադրյալ, կազմությունը պարզ
Գնում էր — դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ա, դրական, չեզոք, բաղադրյալ, կազմությունը պարզ
Վերցնում էր — դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ե, դրական, ներգործական, բաղադրյալ, կազմությունը պարզ
Ուրախացնում էին — դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, լծորդություն, դրական, չեզոք, բաղադրյալ, կազմությունը պարզ
Նայելիս — անդեմ, անկախ, համակատար, դրական, լծորդություն ե, ներգործական, կազմությունը պարզ
Գունավորվում էր — դիմավոր, սահմանական, անկատար (անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ե, դրական, ներգործական, բաղադրյալ, կրավորկան
Կենդանանալ — անդեմ, անկախ, անորոշ, դրական, լծորդություն ա, չեզոք,
Գիտեր — դիմավոր, սահմանական, անցյալ, երրորդ դեմք, եզակի, դրական, ներգործական, պարզ, կազմությունը պարզ
Չէր վերադառնա — դիմավոր, պարզ(անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ա, ժխտական, չեզոք, բաղադրյալ, կազմությունը պարզ
Մնա — դիմավոր, պարզ(ներկա), ներկա, երկորդ դեմք, եզակի, լծորդություն ա, դրական, չեզոք, պարզ, կազմությունը պարզ
Զգաց — դիմավոր, պարզ, անկախ(անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ա, դրական, ներգործական, պարզ, կազմությունը պարզ
Փակվում են — դիմավոր, սահմանական, անկատար (ներկա), անցյալ, երրորդ դեմք, հոգնակի, լծորդություն ե, դրական, չեզոք, բաղադրյալ, կազմությունը պարզ
Պետք էր բացել — դիմավոր, հարկադրական(անցյալ), ապառնի, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ե, դրական, չեզոք, բաղադրյալ, կազմությունը պարզ
Բարձրանար — դիմավոր, ըղձական(անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ա, դրական, ներգործական, պարզ, կազմությունը պարզ
Տանելով — անդեմ, անկախ, անորոշ, դրական, լծորդություն ե, ներգործական, կամությունը պարզ, գործիական հոլով
Հրամայեց — դիմավոր, պարզ(անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ե, դրական, չեզոք, պարզ, կազմությունը պարզ
Գտնել — անդեմ, անկախ, անորոշ, դրական, լծորդություն ե, ներգործական, կազմությունը պարզ
Գնաց — դիմավոր, պարզ(անցյալ), անցյալ, երրորդ դեմք, եզակի, լծորդություն ա, դրական, չեզոք, պարզ,
Գտնելու — անդեմ, կախյալ, ապակատար, դրական, լծորդություն ե, ներգործական, կազմությունը պարզ