Կիլիկիայի հայկական պետություն (Պատմություն)

 Հովհաննես Կոմնենոս կայսրը 1137 թ-ին Բյուզանդիայի Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա և գրավեց ողջ Կիլիկիան ու գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: Մի քանի տարի անց Լևոն Ա-ն կարողացավ փախչել գերությունից։ Իր եղբայների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը։ Իսկ 1137թ․ կարողացավ վերականգնել Հայոց պետականությունը։

1152 թ-ին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը։ Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ուղղվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ: Ապահովության համար  Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Թորոս Բ-ից հետո հաջորդեց Մլեհ իշխանը։ Նա բյուզանդացիներից և խաչակիրներից ազատագրեց երկրի ծովեզրյա շրջաններն ու Տարսոն, Ադանա, Պոմպեապոլիս քաղաքները: Վերջինիս գահակից եղբայր Լևոնը 1180-ական թվականներին օտարազգիներից մաքրեց ծովեզերքը։

Оставьте комментарий