Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․)

Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ

համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրենց: (ստույգ,հաստատ կատարված)

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնացրել էին իրենց։

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը: ( հրաման)

Անցե՛ք անտառապատ բլուրը, գտե՛ք աղետի հետքերը։

Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար

ազատության գեղեցիկ խաբկանքը: (իղձ, ցանկություն)

Շոգենավն անցնի նավաշինարանից, դուրս գա ծովածոց, ու նորից զգացվի լիակատար

ազատության գեղեցիկ խաբկանքը:

Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել:

(ենթադրաբար,պայմանով կատարելի)

Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն:

Դու պիտի հետևես նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

Դու պիտի հետևես նրանց և պարզես տեսակները:

Оставьте комментарий