Կիլիկիայի հայկական պետություն (Պատմություն)

 Հովհաննես Կոմնենոս կայսրը 1137 թ-ին Բյուզանդիայի Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա և գրավեց ողջ Կիլիկիան ու գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: Մի քանի տարի անց Լևոն Ա-ն կարողացավ փախչել գերությունից։ Իր եղբայների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը։ Իսկ 1137թ․ կարողացավ վերականգնել Հայոց պետականությունը։

1152 թ-ին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը։ Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ուղղվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ: Ապահովության համար  Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Թորոս Բ-ից հետո հաջորդեց Մլեհ իշխանը։ Նա բյուզանդացիներից և խաչակիրներից ազատագրեց երկրի ծովեզրյա շրջաններն ու Տարսոն, Ադանա, Պոմպեապոլիս քաղաքները: Վերջինիս գահակից եղբայր Լևոնը 1180-ական թվականներին օտարազգիներից մաքրեց ծովեզերքը։

Անասնապահություն (Աշխարհագրություն)

  • Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

Անասնապահության զարգացման նախադրյալներն են՝ ջուրը, ուտելիքը, կլիման, աշխարհաբաշխումը և այլն։

  • Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Անասնապահությունը տնտեսության այլ ճյուղերի համար տարբեր ապրանքներ է արտադրում։ Օրինակ՝ բուրդ, վերմակ, կաշի, մորթի և այլն։

  • Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անանսապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն: 

Ոչխարաբուծություն (մսաբրդատու ուղղությամբ) — Եվրոպա, Նոր Զելանդիա, Արգենտինա։

Ոչխարաբուծություն (բրդատու ուղղությամբ) — (Ավստրալիա, Չինաստան, Թուրքիա, Մոնղոլիա, Իրան։

Խոզաբուծություն — Չինաստանը, Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, ֆրանսիա, Ուկրաինա, Հյուսիսային Ամերիկայում (ԱՄՆ) և Հարավային Ամերիկայում (Բրազիլիա):

Խոշոր եղջերավոր անանսապահություն — Հնդկաստան, Բրազիլիա, Չինաստան, ԱՄՆ։

Ձիաբուծություն — թույլ զարգացած լեռնային ու անապատային երկրներ։

Երկկենցաղներ (Կենսաբանություն)

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջան։ Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Երկկենցաղները ունեն մի քանի տեսակ, անպոչ երկկենցաղներ (դոդոշներ, գորտեր, ծառագորտեր), պոչավոր երկկենցաղներ (տրիտոններ, սալամանդրաներ), անվերջույթ երկկենցաղներ (որդուկներ):

Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում են միջատներով, որդերով և փափկամարմիններով:

Երկկենցաղները շատ օգտակար են. ոչնչացնում են բազմաթիվ գյուղատնտեսական վնասատուներ: Որոշ երկկենցաղներ կեր են ուրիշ կենդանիների համար: Իսկ Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում գորտերի միսն օգտագործում են սննդի մեջ:

Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։

Լրացուցիչ Կրթություն (Հայոց լ․)

Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ

համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրենց: (ստույգ,հաստատ կատարված)

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնացրել էին իրենց։

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը: ( հրաման)

Անցե՛ք անտառապատ բլուրը, գտե՛ք աղետի հետքերը։

Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար

ազատության գեղեցիկ խաբկանքը: (իղձ, ցանկություն)

Շոգենավն անցնի նավաշինարանից, դուրս գա ծովածոց, ու նորից զգացվի լիակատար

ազատության գեղեցիկ խաբկանքը:

Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել:

(ենթադրաբար,պայմանով կատարելի)

Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն:

Դու պիտի հետևես նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

Դու պիտի հետևես նրանց և պարզես տեսակները: