Յուրի Գագարին (Ֆիզիկա)

Յուրի Գագարինը ծնվել է 1934թ. մարտի 9-ին։ 1951թ. գերազանց ավարտել է արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը։ 1957թ.-ին ավարտել է Վալերի Չկալովի անվան օդաչուների I ռազմաավիացիոն ուսումնարանը և ծառայել Կարմիր դրոշի շքանշանակիր հարավային տորմիղի ոչնչացնող ավիացիայի բաժանմունքում։ 1960թ.-ին Գագարինը՝ որպես ամենատաղանդավոր օդաչուներից մեկը, ընդունվեց տիեզերագնացների խումբ։

1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն աշխարհում առաջինը թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը։ Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։ Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։

Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ մեկտեղ կատարում էր մեծ հասարական-քաղաքական աշխատանք։ 

Մահվան վերաբերյալ գոյություն ունեն մի քանի չփաստարկված տեսակետներ։ Թաղված է Մոսկվայում՝ Կարմիր հրապարակում։

Оставьте комментарий