Ընտրած երկու բանաստեղծությունը վերլուծում ենք բլոգում։
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես
Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է
Կլինեմ, կմնամ այսպես
Մեր լեզուն
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:
Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:
Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:
Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:
________________________________________________________________________________________
Այս երկու բանաստեղծություններում հիմնականում ասվում էր հայրենիքի կամ հայրենիքի սիրո մասին։ Կարծում եմ Սահյանը այս բանաստեղծությունների միջոցով ուզում էր ցույց տալ, թե իր սերը կամ բոլոր մարդկանց սերը իր հայրենիքի և իր լեզվի նկատմամբ ինչքան մեծ է։ Այստեղ դե Սահյանը պատմում է Հայաստանի և հայոց լեզվի մասին, թե ինչքան թանկ ենք նրան մեզ համար։