Կիլիկիայի հայկական պետություն (Պատմություն)

Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավորներից են Պիռամոսը, Սարոսը, Կյուդնոսը, Կալիկադնոսը, Լամոսը։ Այդ ամբողջ գետերը թափվում են Միջերկրական ծով։ Հռոմեացի պատմիչ Յուստինոսը ասում է, որ մ․թ․ա․ 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Այդ ժամանակ հայերի հետ միասին ապրել են ասորիները, հրեաները և հույները։ X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին նրանց եկեղեցին զերծ պահելու համար Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Կիլիկիայում հայերի համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել։ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Դրանից հետո ստեղծվել են հայկական այլ իշխանություններ։

Լրացուցիչ Կրթություն (Գրականություն)

  • Ընտրում ենք Սահյանից երկու բանաստեղծություն, որոնցից մեկը պատրաստ կլինես անգիր ներկայացնելուն, մյուսը՝ ընթերցելուն և վերլուծելուն:
  • Բանաստեղծությունները ներկայացնում ենք բլոգում ձայնագրությամբ կամ տեսանյութով:

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Մեր լեզուն

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի: