Աստղագիտոության և ֆիզիկայի կապը

Աստղաֆիզիկան, դա աստղագիտության որոշ բաժինն է, որը ուսումնասիիրում է երկնային մարմիններում, նրանց համակարգերում և տիեզերական տարածությունում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները, ինչպես և այնտեղ կատարվող քիմիական պրոցեսները։  Աստղաֆիզիկան ընդգրկում է տիեզերքում տեղի ունեցող ֆիզիկական երևույթներին վերաբերող տեղեկությունների ստացման մեթոդների մշակումը։

Դիտողական աստղաֆիզիկայի մեթոդների համախմբությունը հաճախ անվանում են գործնական աստղաֆիզիկա։ Ի տարբերություն ֆիզիկայի, որի հիմքում ընկած է երևույթի ընթանալու պայմանները կամայականորեն փոփոխելու հնարավորություն տվող փորձը, աստղաֆիզիկան հիմնվում է գլխավորապես դիտումների վրա, որի ժամանակ հետազոտողը հնարավորություն չունի փոխել ֆիզիկական պրոցեսի ընթացքը։ 

Տեսական աստղաֆիզիկայի նպատակն է ֆիզիկայի ընդհանուր օրենքների հիման վրա բացատրել աստղաֆիզիկայում ուսումնասիրվող երևույթները։ Ընդ որում, այն օգտվում է ինչպես տեսական ֆիզիկայում արդեն մշակված մեթոդներից, այնպես էլ այնպիսի հատուկ մեթոդներից, որոնք մշակվել են երկնային մարմիններում տեղի ունեցող երևույթները և այդ մարմինների յուրահատուկ հատկությունների հետ կապված հարցերը ուսումնասիրելու համար։ 

Մեծ մոլորակների մեջ առավել լավ ուսումնասիրված է Երկիրը՝ գեոֆիզիկայի հետազոտման առարկան։ Մնացած յոթ մոլորակների մասին տեղեկությունները մինչև 20-րդ դարի կեսերը համեմատաբար սակավաթիվ էին։ Սակայն տիեզերական սարքերի օգնությամբ կատարվող դիտումների վրա հենվող հետազոտությունների ընդլայնումը թույլ տվեց զգալիորեն փոխել այդ դրությունը։ 

Արեգակում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները գործնականորեն անկախ են շրջապատող միջավայրից։ Արեգակի զարգացումը, համենայն դեպս ներկա դարաշրջանում, պայմանավորված է նրա ներքին օրինաչափություններով։

Բացի դրանցից աստղաֆիզիկան ուսումնասրում է աստղերը, միգամածությունները և արտագալակտիկական օբյեկտները։

Оставьте комментарий