День: 6 апреля 2021
Լրացուցիչ Կրթություն(Հայոց լ․)
- Գրում ենք «Զատիկը մեր ընտանիքում» թեմայով պատում:
Այս տարվա Զատիկը անցավ շատ սովորական, ինչպես միշտ։ Սովորականի պես գունավորեցի ձվերը։ Ամեն տարի միշտ ես եմ գունավորում, որովհետև շատ եմ սիրում այդ գործընթացը։ Նաև պատրաստեցինք ձուկ և փլավ։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, վեցին նստեցինք սեղանի շուրջ և սկսեցինք խաղալ իմ սիրելի խաղը, որտեղ ձվերը միմյանց խփում էինք։ Կերանք ձուկն ու փլավը և հետո սկսեցինք շնորհավորել միմյանց Սուրբ Զատիկը։
- Տեքստից հանում ենք հինգ բայ ու վերլուծում՝ նշելով.
- դիմավոր/անդեմ լինելը
- եթե դիմավոր է
- եղանակը
- ժամանակաձևը
- ժամանակը
- դեմքը
- թիվը
- լծորդությունը (ե/ա)
- խոնարհումը (դրական/ժխտական)
- սեռը
- պարզ/բաղադրյալ ժամանակաձև լինելը
- կազմությունը
- եթե անդեմ է
- դերբայի անկախ/կախյալ լինելը
- դերբայի տեսակը
- ձևը (դրական/ժխտական)
- լծորդությունը
- սեռը
- կազմությունը
- եթե ունի, նաև՝
- հոլովը, թիվը, առումը
Գունավորում — կախյալ, անկատար, դրական, լծորդությունը ե, ներգործական, պարզ, եզակի
Խաղալ — անկախ, անորոշ, դրական, լծորդություն ա, ներգործական, պարզ, անորոշ առում
Խփում — կախյալ, անկատար, դրական, լծորդությունը ե, ներգործական, պարզ, եզակի
Պատրաստեցինք — սահմանական, առաջին դեմք, հոգնակի թիվ, լծորդություն ե, դրական, չեզոք, պարզ
Կերանք — պայմանական, առաջին դեմք, հոգնակի թիվ, լծորդություն ե, դրական, ներգործական, պարզ
Աստղագիտոության և ֆիզիկայի կապը
Աստղաֆիզիկան, դա աստղագիտության որոշ բաժինն է, որը ուսումնասիիրում է երկնային մարմիններում, նրանց համակարգերում և տիեզերական տարածությունում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները, ինչպես և այնտեղ կատարվող քիմիական պրոցեսները։ Աստղաֆիզիկան ընդգրկում է տիեզերքում տեղի ունեցող ֆիզիկական երևույթներին վերաբերող տեղեկությունների ստացման մեթոդների մշակումը։
Դիտողական աստղաֆիզիկայի մեթոդների համախմբությունը հաճախ անվանում են գործնական աստղաֆիզիկա։ Ի տարբերություն ֆիզիկայի, որի հիմքում ընկած է երևույթի ընթանալու պայմանները կամայականորեն փոփոխելու հնարավորություն տվող փորձը, աստղաֆիզիկան հիմնվում է գլխավորապես դիտումների վրա, որի ժամանակ հետազոտողը հնարավորություն չունի փոխել ֆիզիկական պրոցեսի ընթացքը։

Տեսական աստղաֆիզիկայի նպատակն է ֆիզիկայի ընդհանուր օրենքների հիման վրա բացատրել աստղաֆիզիկայում ուսումնասիրվող երևույթները։ Ընդ որում, այն օգտվում է ինչպես տեսական ֆիզիկայում արդեն մշակված մեթոդներից, այնպես էլ այնպիսի հատուկ մեթոդներից, որոնք մշակվել են երկնային մարմիններում տեղի ունեցող երևույթները և այդ մարմինների յուրահատուկ հատկությունների հետ կապված հարցերը ուսումնասիրելու համար։
Մեծ մոլորակների մեջ առավել լավ ուսումնասիրված է Երկիրը՝ գեոֆիզիկայի հետազոտման առարկան։ Մնացած յոթ մոլորակների մասին տեղեկությունները մինչև 20-րդ դարի կեսերը համեմատաբար սակավաթիվ էին։ Սակայն տիեզերական սարքերի օգնությամբ կատարվող դիտումների վրա հենվող հետազոտությունների ընդլայնումը թույլ տվեց զգալիորեն փոխել այդ դրությունը։
Արեգակում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները գործնականորեն անկախ են շրջապատող միջավայրից։ Արեգակի զարգացումը, համենայն դեպս ներկա դարաշրջանում, պայմանավորված է նրա ներքին օրինաչափություններով։
Բացի դրանցից աստղաֆիզիկան ուսումնասրում է աստղերը, միգամածությունները և արտագալակտիկական օբյեկտները։

Армянские женщины мира
Анна Византийская — дочь византийского императора Романа II и жена великого киевского князя Владимира Святославича. Мало кто знает, что византийска царевна Анна, армянка по происхождению, сыграла исключительную роль в истории Руси.
Царевна Анна родилась 13 марта 963 году. Мать Анны царица Феофано родилась в простой семье харчевника, армянина по происхождению. Она отличалась удивительной красотой и незаурядным умом.
Став великой княгиней Киевской, Анна занялась распространением христианства и возведением церквей на Руси. Первым заложенным ею храмом стала Церковь Пресвятой Богородицы в Киеве.

Առաջադրանքներ (Հայող լ․)
Կատարում ենք առաջադրանքները:
- Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան բայերով:
- Գոնե մի օր կարգին եղանակ լիներ, որ կարողանայի մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ քշեի:
- Գոնե մինչև ծովափ հասնենք, դրանից հետո ինքներս կգնանք:
- Երանի թե մի քիչ երկար տևեր ուղևորությունը:
- Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ, մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը:
- Եթե քամին ուժեղանար ու փորձառու նվագները կարողանային ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:
- Կետերը փոխարինի՛ր տրված բայերի ենթադրական եղանակի համապատասխան ձևերով:
- Եթե թույլ տան իրենց ուզածն անել, նրանք անտառն էլ կվերածեին զորքի ու բոլոր ծառերը շարք կկանգնեցնեին (վերածել, կանգնեցնել)
- Հենց որ սահմանին մոտենաք, ձեզ հարցուփորձ կանեն ձերանցյալի ու նպատակների մասին: (հարցուփորձ անել)
- Թե որ գտնես այդ բույսի սերմերը, ջրի մեջ կդնես ու կթողնես մինչև ծլեն: (դնել, թողնել)
- Եթե կենդանիների կերի մեջ մեծ քնակությամբ արևքուրիկ լինի, կենդանին կթունավորվի ու կհիվանդանա(թունավորվել, հիվանդանալ)
- Եթե ժամանակին չմտածեն կենդանիների կերի մասին, ձմռանը շատ դժվար կլինի կեր հայթաթելը: (լինել)
- Տրված նախադասությունները լրացրո՛ւ հարկադրական եղանակի համապատասխան բայերով:
- Վատ աշխատող շարժիչներն անպայման պետք է փոխել, թե չէ թունավորում են օդը:
- Մեր քաղաքում սաղարթավոր ծառերը պետք է լինեն, որ աղմուկը կլանեն, օդը մաքրեն փոշուց ու վնասակար նյութերից:
- Մարդիկ պետք է իմանան, որ կենդանի բնությունը պահպանելը իրենց ամենակարևոր գործն է:
- Ամեն մեկը դիմացինի համար պետք է անի, այն, ինչ կուզեր, որ իր համար անեն մարդիկ:
- Բնության գեղեցկությունը պահպանելու համար հանքերի շահագործումը պետք է վերջացվի: