- Բացատրել ծեսի իմաստը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։
- Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար
Ձու ներկելու համար հիմնականում օգտագործում են կարմիր գույնը, սակայն մենք նաև օգտագործում ենք այլ գույներ, օրինակ՝ կապույտ, վարդագուն, դեղին և այլն։
- Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը
Ամեն ներկ ունեի տարբեր բաղադրություն, բայց գտել եմ, թե ինչ է բաղադրությունը ունի հենց ձու ներկելու համար նախատեսված ներկը։
Ներկերը իրենց մեջ պարունակում են՝ ջրի մեջ արդեն լուծված գունանյութեր, սննդային էմուլգատոր, աղ, շաքարավազ։
- Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին
Որոշնները մտածում են, ոոր ներկերը ներկում են միայն ձվի կեղևին, սակայն ներկերը կարող են նաև ներթափանցել հենց ձվի մեջ։ Այս կեղևը ներթափանցվում է մանրադիտակային ծակոտիներով և կարող է ներթափանցել փոքրիկ ճաքերով։ Այդպես ներկը ներթափանցում է ձվի մեջ, իսկ ներկա ասեմ, որ վտանգավոր է առողջության համար։
- Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը
Ձվի կեղևը հարուստ է կալցիումով։ Իսկ հավկիթի ձուն իր մեջ պարունակվում է 12,57% սպիտակուցներ, 12,02% ճարպեր, 0,67% ածխաջրեր, 1,07% օրգանական նյութեր, 73,67% ջուր։
- Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
Հավկիթը համարվում է ամենաօգտակար ու սննդարար մթերքներից մեկը: Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:
Սակայն հարկ է նշել, որ հավկիթն օգտակար է ոչ բոլորի համար: Կան մարդիկ, որոնց օրգանիզմն ունակ չէ մարսել հավկիթը: Հավկիթը կարող է նաև ալերգիկ ռեակցիա առաջացնել որոշ երեխաների մոտ, սակայն հաճախ այս խնդիրն անհետանում է ժամանակի ընթացքում: Որոշ բժիշկների պնդմամբ՝ հավկիթը չի կարելի օգտագործել շաբաթական երեք անգամից ավել, քանի որ այն կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:


