Ես Շայնին և ես տասներկու տարեկան եմ։ Ունեմ փայլուն կապույտ և սպիտակ երանգի աչքեր։ Մազերս կարծես սպիտակ գույնի է, իսկ ճակատի ծայրի աջ մասում ունեմ փոքրիկ եղջյուր։ Գիտնականնները դեռ չգիտեն, թե իմ եղջյուրը ինչու ինձ մոտ կա, բայց նրանք ասում են, որ այն շատ ուժեղ ուժ ունի։ Հագնում եմ գեղեցիկ սպիտակ շորիկ։
Թարգմանված է📃
1.000.000.000թ․ Մարտի 1🌺
Ահա եկավ գարնան առաջին օրը։ Ես նստած էի էլիսոֆայի1 վրա և դիտում էի պոկի2։ Պոկիի օգնությամբ մարդիկ կարող էին խաղալ տարբեր խաղեր, դիտել ֆիլմեր, լսել լուրեր և այլն։ Հանկարծակի ամբողջ աշխարհով մի շաա՜տ տխուր և շաա՜տ վտանգավոր լուր տարածվեց։ Լսելով այդ լուրը ես ուղղակի ապշած մնացի։ Չկարողացա շարժեմ իմ մարմինը այնքան ապշած էի։ Լուրերով ասացին, որ․․․․ գալիս է․․․․ աշխարհի․․․․․․վերջը։ Ասացին, որ մոտավորապես երկու շաբաթից գալու է աշխարհի վերջը։ Այն լինելու է արևի պատճառով։ Արևը տաքանալու է մինչև ամենաբարձր աստիճանը և հետո այն պայթելու է, վերածելով բոլոր մոլորակները և տիեզերքը։ Մեր ժամանակներում գիտնականնները չէին կարող շփոթվել քանի որ գիտությունը մեզ մոտ շատ զարգացած է։ Վերջապես ես իմ անշարժությունից կարողացա դուրս գամ և սկսեցի մտածել, թե ինչ եմ անելու այս երկու շաբաթը։ Որոշեցի ճանապարհորդել և միշտ իմ օրագիրը պահեմ ինձ մոտ։ Իհարկե որտեղ էի գնալու ճանապարհորդելու ես չգիտեի։ Մայրիկիս հետ միշտ կոնտակտ էի պահում պոկիի միջոցով։ Հիմա մայրիկս և հայրիկս գտնվում են ուրիշ վայրում, իսկ ես մենակ տանն եմ։ Նրանք ինձ թողնում են ճանապարհորդել, իսկ ֆինանսական խնդիրներ չունենք։ Ես կասեի, որ ընդհանրապես չունենք։
Մեզ մոտ բաց էին ուրիշ մոլորակների ճանապարհները և ես որոշեցի գնալ սկզբից այդ մոլորակներից մեկը։ Երկար մտածելուց հետո որոշեցի գնալ առաջին հերթին Բանբոն մոլորակ։ Չունսոնների3 միջոցով ես կարող էի գնալ տարբեր մոլորակներ։ Ամեն չուանսոն ունի իր անունը։Օրինակ՝ Բանբոն մոլորակի չուանսոնի անունը բաչուսոն է։ Բաչուսոնի տոմսը հավասար է 100 յամոնի4։ Ես հավաքեցի իմ բանոի4 մեջ անհրաժեշտ իրերը և գնացի դեպի Բաչուսոի կայարան։Բաչուսոի կայարանում նստեցի մոտավորապես մեկ ժամ։ Սպասելուց հետո վերջապես գնացի բաչուսո։Չաունսոնի միջոցով տեղափոխվելու երկու տարբերակ կա։ Առաջինը՝ տեղափոխվել մյուս մոլորակ մեկ րոպեում, երկրորդը՝ տեղափոխվել մյուս մոլորակ քսան րոպեում։ Ես ընտրել էի երկրորդ տարբերակը, որովհետև այն ավելի պատչելի էր։ Այդ քսան րոպեում դու կարծես, թե երազ ես տեսնում։ Այդ ժամանակ, կարծես տիեզերքում լինես, կողքերտ աստղեր արբանյակներ և այլն։ Երբ հասնում ես քո ուզած մոլորակը ընկնում ես մի բուչի5 վրա։ Ահա ես հասա Բամբոնի մոլորակ։ Այդ մոլորակը շատ գեղեցիկ մոլորակ է։ Այն ամբողջությամբ պատված է կանաչ խոտով և ճանապարհով և այն երբեք չի թոռոմում։ Բանբոնի է կոչվում, որովհետև այնտեղ կարծես նապաստակների կան շատ նապաստակներ։ Իդեպ հատկապես երախաներն են այդ մոլորակը սիում, որովհետև բացի գեղեցիկ բույսերից նաև կան տարբեր կապոնդիկներ6։ Ես էլ եմ սիրում այդ կապոնդիկներ դրա համար էլ եկել եմ այս մոլորակ։ Այստեղ նապաստակների մեծ մասը հագնում եմ շքեղ և գեղեցիկ հագուստներ, իսկ որոշները ունեն նաև գլխարկներ։
Ես սկսեցի շրջել մոլորակով, նստել կապոնդիկների վրա և անցկացնել լավ ժամանակ։ Սակայն այն փաստը, որ շուտով աշխարհի վերջն է գլուխս չէր հանգստանում։ Ես միշտ մի փոքր լարված էի զգում։ Ձեռքերս դողում էին, աչքերս նույնպես, մի խոսքով ամբողջ մարմինս։ Հանկարծակի ուժեղ ցավ առաջացավ իմ եղջյուրի վրա, որը տարածվեց ամբողջ իմ գլոխով։
Եվ․․․հետո․․․..իմ աչքերում ամեն ինչ․․․․սևացավ
—————————————————————————————————————
Բացատրություն📑
Էլիսոֆայի1 — էլեկտրական բազմոց, որը կարողանում է թռչել և ունի տարբեր ֆունկցիաներ։
Պոկի2 — հեռախոսի պես բան, որը ունի գունդի տեսք։ Սխմելով նրա կոճակի վրա, երևում է մի մեծ թափանցիկ էկրան, որի միջոցով կարելի է տարբեր բաներ անել։
Չուանսոնների3 — տելեպորտ
Յամոնի4 — փողի տեսակ
Բուչի5 — բարձի պես մի բան, որը ավելի փափուկ և ավելի մեծ է։
Կապոնդիկներ6 — կարուսել
Մարտի 1-2, 1.000.000.000թ․ 🌸
Արթնացա չգիտեմ ոնց տանը՝ էլիսոֆայի վրա։ Տանը մայրս և հայրս ինչպես միշտ չկաին, սակայն ես չգիտեմ, թե ով էր ինձ բերել տուն։ Ախր ես Բանբոն մոլորակում էի։ Հանկարծակի ես նայեցի օրացույցին և տեսա, թե այսօր նույնպես ամսի 1-ը, սակայն ես հաստատ գիտեի, որ այսօր 2-ն է։ Քանի որ առաջինը, երբ իմ աչքերում սևացել էր, մոտավորապես ժամը 7-ն էր, սակայն հիմա առավոտը։ Ըստ լոգիկայի հիմա պետք է լինի մյուս օրվա առավոտը։ Սա երազ չէր կարող լինել քանի — որ ես իմ օրագրի մեջ գրել էի այդ օրվա մասին։ Հանկարրծակի ես հիշեցի, որ մայրս ինձ պատմել էր տարբեր հիանալի և անհավատալի սարքերի մասին, որոնք ստեղծել են այս աշխարհում։ Որոշեցի գնալ և այդ գիրքը գտնել։ Ես գնացի բուքիվու1: Ես գտա մի մեծ գիրք, սակայն ինձ չթողեցին այդ գիրքը վերցնել։ Պարզվում է այս գիրքը այս պահին չի կարելի վերցնել, իսկ էլեկտրոնային գիրքը նույնպես չէիր կարող գնել։ Այդ իսկ պատճառով ես հուսահատված գնացի։ Իդեպ մոռացա ձեզ պատմել գերբնական ուժի մասին։ Մեր երկրի մարդկանց 85% ունի գերբնական ուժ։ Թե ինպես է այն առաջացելմարդկանց մեջ, դեռ պարզ չէ, քանի որ կան տարբեր տարբերակներ։ Դա այն փաստերի մեկն է, որը մինչև օրս չի հայտնաբերվել։ Հենց ես չունեմ գերբնական ուժ, կամ ավելի ճիշտ ունեմ, բայց դեռ չեմ բացահայտել։ Իմ ուժը գտնվում է իմ եղջյուրի մեջ և ասում են, որ այն ահռելի ուժ ունի։ Երեխաները իրենց ուժը բացահայտում են մինչև 6 տարեկան։ Երբ բուքիվուից դուրս եկա գնացի դեպի տուն և սկսեցի մտածել։ Իդեպ մոռացել եմ ասել, որ ասում էին, որպեսզի գիտնականները կարողանան կանգնեցնել աշխարհի վերջը նրանք այն մարդիկ ովքեր կարող էին ինքնուրույն թռչել գնում էին արևի մոտ և ուսումնասիրում, հետո այդ փաստերը կազմելով սկսում էին մտածել, թե ինչպես կանգնեցնել արևի պայթյունը։ Իդեպ արևի մոտ գնում էին հատուկ սարքերով, որպեսզի նրանք չվառվեին։
Այդ մտածելով, որոշեցի գնալ արևի ամենամոտ երկիրը։Ամենամոտ մոլորակը արևին Սանյոնն էր։ Սանյոն մոլորակում ամեն մի արևի մասին երևում է և դրա համար շատ լավ էր այդտեղից արևին հետևել։ Որոշեցի գնալ Չաունսոն։ Սակայն անյտեղ կաին պահակներ, որոնք չէին թողնում գնալ Սանյոն մոլորակ։ Կողքս իմ տարիքի մի տղա էլ կար։ Նա բողոքում էր և ասում էր, որ նրան շատ էր պետք գնալ այդ մոլորակ։ Իդեպ ես նկատեցի, որ նրանք չեն պատասխանում այն հարցին,թե ինչու չեն թողնում գնալ Սանյոն մոլորակ։ Նաև չէին պատասխանում այն հարցին, թե երբ է բացվելու ճանապարհը։ Տղան մեկա սկսում էր պնդել, որպեսզի նրան թողնել։ Ես միայն քարացած նայում էին նրան։ ՈՒզում էին տեսնել, թե նրա հարցերից պահակները ինչ էին պատասխանելու։ Մի քանի րոպե անցնելուց հետո պահակները արդեն ուժ չունեին և ուղղակի մեզ դուրս հանեցին կայարանից։ Տղայի աչքերում ես տեսնում էի ջղայնություն։ Ես ցանկացա հարցնել նրան, թե ինչու է այդքան շատ ցանկանում գնալ Սանյոն մոլորակ։ Նա ասաց, որ դա իմ գործը չի ու, որ դա գաղտնիք է։ Ես հարցրեցի ընտանեկան, թե ինչ-թր ուրիշ։ Նա ասաց ուրիշ։ Ես որոշեցի հարցնել նրան աշխարհի վերջի մասին, որովհետև մտածում էի, որ դրա համար էր նա այդքան խառնվել։ Հարցնելուց հետո նա ուղղակի ապշել էր։ Չեմ կարող նկարագրել, թե ինչքան էր նա ապշել։ Մեկ րոպե ինձ նայելուց հետո սկսեց հարցնել, թե որտեղից ես գիտեմ։ Ես հասկացա ինչու էր նա հարցնում, քանի որ այս աշխարհում ոչ մի մարդ չգիտեր, որ լինելու է աշխարհի վերջը։ Ես պատմեցի ամեն ինչ նրան։ Նրա մոտ էլ էր այդ նույն վիճակը։ Դրանից հետո մենք ծանոթացանք։
Նրա անուը Մաքս էր և նա ուներ գերբնական ուժ։ Նրա ուժը կայանում էր իր աչքերում։ Նա կարողանում էր իմանալ մարդկանց ապագան և ամեն իր տրամադրությունից փոխվում էր իր աչքերի գույնը։ Օրինակ, որ հիմա նա զայրացած էր, նրա աչքերը կարմիր էին։ Այդպես ես ընկերացա Մաքսի հետ։ Ես և Մաքսը որոշեցինք միասին իմանալ իրական գաղտնիքը, փե ինչ է մեզ հետ կատարվում։ Մոռացա ասել, որ նա պահակներից մեկի ապագան նայել էր և տեսել էր, որ նա մահանում է աշխարհի վերջի հետևանքով։ Մենք գիտեինք, որ լինելու աշխարհի վերջը, բայց ինչպես եղավ, որ բոլորը հանկարծակի մոռացան։ Բացի այդ մենք այս վերջին օրերը ցանկանում ենք վայելել։ Իհարկե ես և Մաքսը շատ տխուր էինք քանի որ մենք ունեինք տարբեր նպատակներ, բայց ինչ արած։
Մաքսի նկարը չի պահպանվել
————————————————————————————————————————
Բացատրություններ📑
Մարտի — 2 — 3 1.000.000.000թ․🍨
Հաջորդ օրը ես հանդիպեցի Մաքսի հետ։ Նրա աչքերը դարձել էին մոխրագույն, այսինքն նա արդեն հանդարտվել և շատ հանգիստ էր նրան զգում։ Մենք որոշեցինք գնալ ուրիշ մոլորակ և մի փոքր հանգստանալ։ Ընտրեցինք Րելիքո մոլորակը։ Արեգակի մոտ բոլոր մոլորակները փակ էին։ Րելիքոն շատ սիրուն տեսարան ուներ և մի փոքր երևում էր այն դրա համար որոշեցինք գնալ և հանգստանալ և հետևել արեգակին։ Րելիքոյի Չաունսոնը արժեր 80 յամոնի։ Գնացինք և մոտավորապես 10 րոպեից հասանք Րելիքո մոլորակ։ Շատ գեղեցիկ մոլորակ է։ Այնտեղ կարելի է ասել ամբողջ մոլորակը պատված է փարմաներով1, խոտերի փոխարեն վարդագույն և մանուշակագույն ծաղիկներ, նաև մանուշակագույն խոտեր կային։Երկինքը կապույտ և մանուշակագույն էր։ Մենք պառկել էինք մանուշակագույն խոտերի վրա և նայում էին արևին։ Արևը հասքանչ էր։ Հանկարծակի այդպես նայելով Րելիքո մոլորակից ինչ-որ մեկը պատրաստվում էր թռչել և գնալ արևի մոտ։ Մենք վազեցինք նրա մոտ նա դեռ չէր թռչում, մենք ասացինք, թե ինչու է նա ցանկանում գնալ արևի մոտ։ Նա ասաց, որ դա գաղտնիք է։ Այդպես կարելի է ասել կրկնվեց նույն պատմությունը Մաքսի հետ։ Մի խոսքով նա էլ գիտեր դրա մասին և շատ ապշած էր, որ մենք գիտեինք։
Նրա անունը Սքայ էր։ Նրա գերբնական ուժն էր թռչելը նաև լավ հիշողությունը։ Եթե նրանից հատուկ ձևով, ինչ-որ հիշողություն մաքրեն, նա այդ հիշողությունը չի մոռանա։
Դրանից հետո մենք բոլորս ընկերացանք և սկսեցինք պլան մտածել, իրականության իմանալու մասին։ Ժամը 20:00-ին հասա տուն։ Հանկարծակի զանգեց իմ քեռին։ Նա միշտ գալիս էր ինձ մոտ շաբաթը մեկ, սակայն նա ասաց, որ մոտակա մի քանի շաբաթը նա չի գալու։ Ես մի փոքր տխրեցի, որովհետև տանը ես միշտ մենակ էի մնում, իսկ քեռիս միշտ գալիս էր ու շփվում ինձ հետ։ Շատ էի սիրում քեռիիս։ Թե ինչու նա չէր գալու ես որոշեցի չհարցնել մտածելով, որ նա ունի կարևոր գործեր։
Ժամը 21:00-էր։ Նստած էի ու մտածում էի ամբողջի մասին։ Ինչ է լինելու ապագայում, ինչպես է այս ամենը վերջանալու, արդյո՞ք կկարողանալ իմանալ ամբողջ գաղտնիքը այս ամենի։ Հանկարծակի այս լռության մեջ լսեցի մի ձայն․
-Հեեեեե՜յ, հուուուուո՜ու․
Այս պահին ես շատ փշաքաղվեցի, նույնիսկ շատ վախեցա։ Այդպես շարունակվեց մի րոպե։ Երբ այդ ձայնը անցավ որոշեցի գրել Սքային և Մաքսին։ Գրեցի նրանց և նրանք ապշած էին։ Նրանք առաջարկեցին, որպեսզի նրանք գան մեր տուն գիշերելու, որպեսզի ես չվախենամ։ Հարցրեցի մայրիկիս և հայրիկիս նրանք ինձ թողեցին և ես Մաքսին և Սքային կանչեցի մեր տուն։ Մաքսը մի քանի վայրկյան հետո եկավ թայմինոի2 օգնությամբ։ Իսկ մի հինգ րոպեից հետո եկավ Սքայը։ Մաքսը մեզ պատմեց իր նոր գործիքի մասին։ Աաա՜ա մոռացա ասել, որ Մաքսը շատ էր սիրում տարբեր բաներ պատրաստել և բավականին խելացի էր։ Սակայն թայմոնին նա չէր պատրաստել ցավոք սրտի։ Մի վայրկյան անց Մաքսը կորավ՝ նա գնացել էր տուն։ Մի քանի րոպե հետո եկավ նոր գործիքով։ Գործիքը անվանել էր գոսմի։ Պարզվում է դա հատուկ գործիք է, որպպեսզի նայել այն առարկանները, որոնք անզեն աչքով չեն երևա, օրինակ՝ հոգիները, հետաքրքիր արարածները և այլն։ Որոշեցինք մանգալ։ Գնացինք հյուրասենակ, խոհանոց, զուգարան, բայց բան չկար։ Գնացինք իմ սենյակ և հանկարծակի սկսեց ձայներ գալ․
-Պիկ-պիկ-պիկ-պիկ․
Գործիքը այդպիսի ձայն է հանում, երբ ինչ-որ բան է գտնում։ Նայեցինք էկրանին մի արարած, որը նայում էի ուղիղ էկրանին։ Հանկարծակի նա կորավ և մենք տեսանք մեր բոյի մի կանաչ արարած։ Մի անգամից գնացինք հետ։
-Հեյ, ով ե՞ս դու, — ասաց Մաքսը կմկմալով։
-Ես ԲԻԲՈՆ եմ , հաճելի ծանոթանալ, — ասաց տարօրինակ կանաչ արարածը, որը խոսում էր ռոբոտի ձայնով։
-Ինչ ես ուզում մեզանից և ինչու՞ ես եկել իմ տուն, — ասացի ես։
-Չմտածեք ես ձեզ թշնամի չեմ, ընդհակառակը ես ձեզ կթողնեմ իմանալ իրականությունը, որը ցանկանում եք մոռանալ, սակայն դրա համար պետք է գաք իմ հետ։
Մենք ապշած կանգնել էինք և ոչ մի բան չասացինք։
-Լավ լռությունը համաձայնության նշան է, դե ինչ գնացիիինք։
Վերջին պահին եղջյուրս ցավաց, գլուխս սկսեց պտտվել ինչպես Սքայի և Մաքսի մոտ։ Մաքսի մոտ դարձան աչքերը սև։ Մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Մի րոպե հետո բոլորս ուշաթափվեցինք․․․․․․․․․․․․։
Սքայ
————————————————————————————————————————
Բացատրություններ📑
1.Փարմաններ — մանուշակագույն կախարդական ծառեր
Մարտի 3 — 4 1.000.000.000թ․🍥
-ਬੀਬੋ, ਇਹ ਉਹ ਲੋਕ ਹਨ ਜਿਨ੍ਹਾਂ ਬਾਰੇ ਤੁਸੀਂ ਗੱਲ ਕਰ ਰਹੇ ਸੀ1, — ասաց ինչ-որ մեկը անհասկանալի լեզվով։
Այդ պահին անծանոթը գնաց։ Մենք պառկած էինք ինչ-որ բաների վրա։ Բոլորս բացեցինք աչքերը։ Բիբոն ասաց, որ ամեն ինչ նորմալ է և նա մեզ ոչ մի բան չենք անի։ Մենք բոլորս խառված էինք։ Բայց հետո Բիբոն մեզ ասաց, որ գործի համար է մեզ բերել։ Չգիտեմ մարդու աչքերից և խոսքի ձրից կարող ես ամեն ինչ նկատել։ Բիբոն այնքան հանգիստ էր խոսում և այնքան բաց, որ չգիտեմ խի հավատացինք նրանք։ Նա նույնիսկ ներեղություն խնդրեց։ Նա պատմեց իր գործի մասին և, թե ինչու մեզ կանչել և բերել այտեղ։ Պարզվում է աշխարհի վերջը լինելու ոչ թե արևի պայթյունի պատչառով , կամ ավելի ճիշտ մարդիկ են ստեղծել այդ պայթյունը։ Չնայած մարդ ասելը դժվար է։ Նրանք ավելի շատ նման են ինչ-որ արարածների։ Այդ արարածները ուրիշ գալակտիկայից են և նրանք որոշել մեր գալակտիկան լրիվ վերացնել։Իսկ ամենահեշտ ձրը դա արև տաքացնելն է։ Թե երբ է լինելու աշխարհի վերջը դեռ կոնկրետ չգիտեն, սակայն մոտակա մեկ կամ երկու շաբաթից հաստատ լինելու է։
Բիբոն ասաց, որ իրենց մոտ լինելու ենք երկու օր։ Նրանց պետք է մեր օգնությունը մի քանի բան ուսումնասիրելու համար։ Այդ ուսումնասիրելով նրանք կարող են ինչ-որ տեղեկություն հավաքել և նույնիսկ հավանականություն կունենանք, որ աշխարհի վերջ չի լինելու։ Մենք համաձայնվեցինք։
Գնացինք և սկսեցինք ուսումնասիրել Բիբոյի բինը4: Նրա բինը ներառում էր՝ հյուրասենյակ, համալոսենյակ5, խոհանոց, զուգարան, ննջասենյակ և ֆինո6: Հյուրասենյակը շատ գեղեցիկ էր։ Այն նման չէր հենց մարդկային հյուրասենյակին։ Այնտեղ կար ահավոր մեծ թինո7,հետաքրքիր պատկերով էլիսոֆա և բազիսոֆա7, սեղանիկ տարբեր ֆունկցիաներով և էլի լիքը-լիքը այդպիսի բաներ։ Բայց ամենահավեսը, որ սենյակը չուներ վերևի պատը։ Դրա փոխարեն տիեզերքն էր, սակայն ընդհանրապես չգիտեմ խի ցուրտ չէր, իսկ օդ կար այդ տանը։ Խոհանոցում աշխատում խոհարար ռոբոտ Լորդը։ Իդեպ Լորդը մեզ հետ նույնպես մասնակցելու էր այդ հետազոտությանը։ Լորդը շատ խելացի ռոբոտ է։ տան տնտեսուհուց բացի օգնում էր տարբեր հարցերով։ Լորդը պատրաստված իսկական մարդու պես, նույնիսկ ուներ օրգաններ, որոնք պատրաստված էին մետաղից։ Մենք շուտ ընկերացանք նրա հետ։ Թեկուզ, որ նա ուներ մետաղե սիրտ նա մնացել էր բարի ինչպես մարդ։ Մեզ հաճելի էր նրա հետ շփվելը։ Զուգարանը նույնպես շատ հետաքրքիր էր, ամեն ինչ այդտեղ թափանցիկ էր։ Համոլասենյակը լցված էր զանազան սարքերով, որոն նույնիսկ ես չգիտեմ։ Բիբոյի ննջասենյակը չնայեցի, սակայն նայեցինք մեր սեյակը՝ֆինո սնեյակը։ Այն շատ գեղեցիկ էր։ Այդտեղ կար երեք հատ գեղեցիկ անկողին։ Այն պատրաստված էր հատուկ դիզայնով և բոլորը բաց մանուշակագույն են։ Նաև ունենք մեծ թինո։ Մի խոսքով ամեն ինչ շատ հարմարավետ էր։
Մի քանի րոպե հետո եկավ Բիբոն։ Մենք գնացինք ընթրիքի։ Մենք ուտելու ենք համեղ սպագետի սուսով, իսկ Լորդը ուտելու բենզինով ապուր։ Կես ժամ հետո գնացինք քնելու։
———————————————————————————————————————
Բացատրություններ📑
1.ਬੀਬੋ, ਇਹ ਉਹ ਲੋਕ ਹਨ ਜਿਨ੍ਹਾਂ ਬਾਰੇ ਤੁਸੀਂ ਗੱਲ ਕਰ ਰਹੇ ਸੀ — Բիբո, սրանք այն մարդիկ են, որոնց մասին խոսում էիր
2.ਹਾਂ ਬੌਸ, ਮੈਨੂੰ ਲਗਦਾ ਹੈ ਕਿ ਉਹ ਇਸ ਮਾਮਲੇ ਵਿਚ ਬਹੁਤ ਵਧੀਆ ਭੂਮਿਕਾ ਨਿਭਾਉਣਗੇ. ਹਰ ਕਿਸੇ ਕੋਲ ਬਹੁਤ ਤਾਕਤ ਹੁੰਦੀ ਹੈ, ਹਰ ਕੋਈ ਬਹੁਤ ਵਧੀਆ ਹੁੰਦਾ ਹੈ — Այո շեֆ, կարծում եմ նրանք այս գործի համար շատ լավ դեր կունենան։ Բոլորն էլ ունեն հիանալի ուժ և բոլորն էլ շատ լավն են։
5.Համալոսենյակ — սեյնակ, որտեղ կա տարբեր գործիքներ՝ համակարգիչ, հեռուստացույց և այլ գործիքներ։
6.Ֆինո — հյուրերի համար ննջասենյակ
7.Թինո — հեռուստացույց
Մարտի 4 — 5 1.000.000.000թ․🌷
Արթնացա։ Տիեզերքը իր գույնը ընդհանրապես չէր փոխվել։ Նույնսիկ ես չզգացի, որ առավոտ է։ Լորդը եկավ և մեզ արթնացրեց։ Մենք գնացինք ճաշեցինք և գնացինք պատրաստվելու մեր նոր ճանապարհորդությանը։ Բիբոն մեզ ասաց, որ նա չի ասի, թե որտեղ ենք գնալու, սակայն փաստեր, որ Լորդը մեզ հետ գալու էր։ Վերցրեցինք բոլոր անհրաժեշտ իրերը և գնացինք։ Գնացինք Բիբոյի քարթուն1: Այնտեղ կանգնած էր մեծ և գեղեցիկ հուինոռ2։ Մենք ուղղակի շոկի մեջ էին։ Բոբին կանչեց մեզ հուինոռի մեջ։ Մենք նստեցինք և սկսեցինք շարժվել։ Ես նստել էի պատուհանի կողքը։ Չեք պատկերացնում ինչ հետաքրքիր է նայել պատուհանից։ Մեկ-մեկ եղել, որ այնքան եմ նայել, որ սկսեցի երազել։ Այստեղ ընդհանրապես տեսարանը շատ գեղեցիկ էր, տիեզերք, աստղեր, մոլորակներ և լիքը լիքը բաներ։ Կես ժամից հետո հասանք հենց այդ տեղը։ Հասանք ինչ-էր շողշողուն, դեղին և շատ տաք մոլորակում։ Հագանք հատուկ շորեր, քանի որ այդ մոլորակում շատ տաք էր։ Հանկարծակի այդ մոլորակում բացվեց հատուկ դուռ։ Պարզվումա դա ուրիշ մոլորակ էր և դա մի բազա էր, որտեղ ուրիշ գալակտիկայի մարդիկ պատրաստվում էին աշխարհի վերջին։ Բիբոյի խումբը կարողացել էր մի պլան մտածել, որպեսզի մտնել այդ մոլորակը։ Մտանք մոլորակ։ Միանգամից տեսանք կարմիր լազերներ։ Ես այդ լազերները ֆիլմերում էի տեսել, թե կպնելու դեպքում միանում է մի ձայն և սկսում բոլորին զգուշացնել, որ անծանոթ մարդ է մտնում։ Բիբոն ասել էր մեզ այդ պլանի առաջ մինչև մտնելը։ Մենք կարողացանք առաջին փուլը հեշտությամբ անցնել։ Մյուսը երկաա՜ար սենյակ էր։ Գնացինք մոտավորապես տասը րոպե։ Մոր դիմաց երևավ մի դուռ։ Այդ դուռը պետք է բացեինք քիքով3: Լորդը իր ռոբոտի ֆունկցիաներում ուներ այնպիսի բան, որի միջոցով նա կարող էր բացել զանազան դռներ։ Մի քանի րոպեից հետո Լորդը կարողացավ բացել դուռը։ Մենք մտանք։ Այդպիսի սենյակ և այդպիսի դուռ կար մոտավորապես հինգ հատ։ Սա իրոք դժվար հանձնարարությունն էր։ Գնացինք հասանք վերջին դուռը։ Լորդը բացեց այն։
Հանկարծակի մտնում ենք մի շատ մեծ սենյակ, որտեղ կար հրաբուխ։ Ամբողջ սենյակը պատված էր հրաբուխով և քիչ քիչ այն բարձրանում էր։ Մաքսը ասած, որ սա է հաստատ պատճառը աշխարհի վերջի։ Բիբոն համաձայնվեց։ Մուտք դեպի մյուս սենյակ չկար։ Սքայը փորձեց թռչել և տեսնել, թե որտեղ է այն։ Նա գտավ մի փոքրիկ ճանապարհ և մենք սկսեցինք գնալ։ Գնացինք և հասանք գլխավոր դուռը։ Մտանք ներս տեսնում ենք մի խումբ մարդկանց ովքեր աշխատում էին։ Ոչ ոք մեզ չնկատեց և դա մեզ շատ զարմացրեց։ Որոշեցինք գնալ առաջ։ Ոչ ոք մեզ չէր նկատում։ Խոսում էինք չէին նկատում, ձայներ էինք հանում չէին նկատում, որոշեցինք կպցնել ինչ֊որ մեկին, բայց դա էլ չէր օգնում։ Լորդը գնաց և սկսեց հանել լարերը, որոնք կառավարում էին բոլոր գործիքները։ Բոլոր գործիքները անջատվեցինք։ Բոլորը խառնվեցին և միացավ ձայներ. Պաու֊պաու֊վիու֊վիու. Բոլորը փախան մեզ չնկատեցին։ Գնացինք դուրս։ Մարդկանց հրմշտոցի պատճառով, Լորդը ընկավ ծավալի մեջ. ֊Լոոոոոո՜ոորդ,֊գոռացինք բոլորս. Դրանից հետո ես հասկացա, որ Լորդերի չուներ երկաթե սիրտ, նա ուներ փխրուն սիրտ, որովհետև վերջում լացեց սև արցունքներով և գնաց աշխարհից։ Մենք բան չէինք կարող անել և գնացինք մարդկանց հետևից։ Հելանք և գնացինք։
————————————————————————————————————————
Բացատրություններ📑
Քարթուն — ավտոտնակի պես մի բան
Հուինոռ — ռակետա
Քիքով- հատուկ բանալի
Մարտի 5 — 6 1.000.000.000թ․🍦
Ես արթնացա և ես գտնվում էի իմ սենյակում։ Մաքսը և Սքայը իմ կողքն էին։ Զարմացա, թե ինչու Բիբոյի տանը չեմ։ Հանկարծակի տենում եմ մի գրությունը իմ բարձի տակ․
<<Ես Բիբոն եմ հուսով եմ չես մոռացել ինձ, որովհետև մեր մոլորակից գնալուց մարդիկ իր հիշողությունը մեկ-մեկ կորցնում եմ։ Մի խոսքով ես կարողացա իմ հատուկ սարքով ուղարկել ձեզ ձեր տուն։ Սակայն ես չկարողացա փրկվել և չհասցրի քանի-որ լավայի քարը ընկավ իմ վրա։Պարզվում է մարդիկ հատուկ էին այդպես էին արել և մեզ բանի տեղ չէին դնում, որպեսզի վերջում մահանանք։ Կներեք որ չկարողացա կանգնեցնել աշխարհի վերջը։ Այս նամակը գրում եմ երկնքից՝ ամպերի վրա նստած։>>
Մի քանի րոպե լռությունից հետո, լսեցինք դռդռոց և սկսեց ամբողջ իմ տունը շարժվել։Ահավոր ձևի շարժվում էր դուռը, աթոռը, սեղանը մի խոսքով ամբողջ տունը։ Մենք թաքնվել էինք սեղանի տակ մտածելով, որ դա երկրաշարժ է։ Մենք տանը ունեինք մի մեծ պատուհան, որը հենց այդ սեղանի մոտ էր գտնվում։ Այդ պատուհանից տեսանք մի դեղին կայծ։ Ահավաոր մեծ դեղին կայծ։ Պատուհանում ամեն ինչ դարձավ սպիտակ, իսկ մեր հին քաղաքը չկար։
??.??.????????????.
Ես բացեցի աչքերս։ Ոչ մի բան չէի տեսնում։ Մարմնիս թույլ էր և ես շարժվել չէի կարողանում։ Միայն թռնել էի կարողանում։ Թռնում էի վարդագույն ամպերում։ Իմ հետ էր միայն իմ օրագիրը։ Մաքսը և Սքայը անհետացել էին։ Ես ուղղակի սավառնում էի ու չգիտեի ինչ անել, բայց հանկարծակի սկսեցին երևալ երազներ։ Շաա՜տ լավ երզաներ և հետո եկավ ուղեկցող գնացքը և ես գնացի ինչ-որ տեղ։ Կանգառում ես հանդիպեցի ինձ հարազատ և մոտիկ մարդկանց։ Մենք կարծես խոսալ չգիտեինք։ Միայն բերանի ժեստերով էինք իրար հասկանում։Միասին աստիճաններով բարձրացանք դեպի վերև, դեպի վերև ուր ցավ չկա և դժբախտություն չկա։
Մարտ 1 2022թ․
-Ասեմ, որ մի փոքր դժվար է, սակայն հենց օրագրությունը հիանալի ֆանտաստիկ է։
-Ես էլ դա մտածում, բայց դե․․․․․։
-Գիտեմ, որ նա պնդում է, որ այս ամենը ժիշտ է, բայց քիչ հավանականություն կա։
<<Ինչ-որ մեկը գնում պալատ>>
-Բարև Սթար։
-Բարև Ձեզ։
-Դուք դեռ պնդում եք ձեր ասածները։
-Ես մտածեցի, որ ավելի լավ է այդ ամենը դուք որոշեք հավատաք ինձ, թե ոչ։
-Չէ ուղղակի անհավատալի է, ոնց կարող է սա ձեր անցյալը լիներ ու ոնց եք գտել այս օրագիրը։
-Երկնքից է այն ընկել միստր։
<<Այդ մարդը գնաց սենյակ>>
-Ձեր երեխայի վիճակը շատ վատ հոգեբանական վիճակում է․․․․․․․
На помощь пришла электроника — օգնության եկավ էլեկտրոնիկան
Однажды я видел, как роботы помогали делать экраны цветных телевизоров. Пока изготавливался экран, они много раз переносили его с места на место, разворачивая, устанавливая. Раньше это выполняли люди, а теперь им помогают роботы.
Я хочу стать бизнесвуменом. Хочу что-бы у меня было свой бизнес. Что я хочу производить я пока не знаю, но также я люблю рисовать и поэтому хочу производить одежду или что то с моим стилом.
Мне кажется, что иногда можно увидеть такие сцены в фильмах где работа берет власть.
Я думаю, что да. Потому что мне кажется, что люди могут придумать очень умных роботов которые могут помогать людям. А потом роботы могут сделать еще роботов но без помощи человека. Потом роботы также могут сделать машины, электронику, еду и так далее.
Если честно я не очень знаю, чему бы я хотела научить робота. Но я хотела, что он помогал маме по домашним делам, что бы у мамы было немного времени отдохнуть.
Այսօր որոշեցի ուսումնասիրել Ռոբերտ Հուկին և ուսումնասիրել նաև իր կյանքը և իր հայտնագործությունների մասին։
Ռոբերտ Հուկը ծնվել է 1635 թ. Հուլիսի 18-ին Անգլիայի հարավային ափի մոտ գտնվող Ուայթ կղզում։
Հուկը, ինչպես Արքայական հասարակության անդամներից շատերը, լայն հետաքրքրություն ուներ իր շահերի համար: Հուկը հիացած էր ծովագնացությամբ և նավարկությամբ, հնարեց խորը ձայնը և ջրի նմուշը: 1663 թվականի սեպտեմբերին նա սկսեց ամեն օր գրանցել գրանցումները ՝ հուսալով, որ դա կհանգեցնի եղանակի ողջամիտ կանխատեսումների: Նա հորինել կամ կատարելագործել է բոլոր հինգ հիմնական օդերևութաբանական գործիքները։Հուկին առավել հայտնի է այսօր բույսերի բջջային կառուցվածքի նույնականացման շնորհիվ: Երբ նա մանրադիտակի միջով նայեց խցանափայտի կտորին, դրա մեջ նկատեց որոշ «ծակոտիներ» կամ «բջիջներ»: Հուկը կարծում էր, որ բջիջները ծառայել են որպես երբեմնի կենդանի խցանափայտի «ազնիվ հյութերի» կամ «մանրաթելային թելերի» տարաներ: Նա կարծում էր, որ այդ բջիջները գոյություն ունեն միայն բույսերի մեջ, քանի որ ինքն ու իր գիտական ժամանակակիցները կառույցները դիտել էին միայն բուսական նյութում:
Հուկը փայլուն գիտնական էր, բարեպաշտ քրիստոնյա և դժվար ու անհամբեր մարդ: Ինչը նրան խանգարում էր իսկական հաջողություններից `մաթեմատիկայի հանդեպ հետաքրքրության բացակայությունն էր:Հուկը պահում էր մի օրագիր, որում նա քննարկում էր իր տկարությունները, որոնք շատ էին, բայց չնայած որ Սամուել Պեպիսի նման գրական արժանիք չունի, այն նաև նկարագրում է Մեծ հրդեհից հետո Լոնդոնի առօրյա կյանքի շատ մանրամասներ: Նա մահացավ ՝ տառապելով սկյուռից և այլ անանուն և անհայտ հիվանդություններից, 1703 թ. Մարտի 3-ին: Նա ոչ ամուսնացավ, ոչ էլ երեխաներ ունեցավ:
Ընտրում ենք տարօրինակ ենթադրություններից մեկն ու ստեղծագործում, ապա շարադրանքից հանում ենք բայերն ու որոշում դրանց կազմությունն ու սեռը:
Եթե մարդիկ դադարեին ստել
Եթե կարողանայի կանգնեցնել ժամանակը
Եթե տարին ունենար հինգերորդ եղանակ
այլ
Եթե մարդիկ դադարեին ստել
Եթե աշխարհում ոչ մի մարդ չկարողանար ստել միգուցե աշխարհը ավելի լավ դառնար։ Չնայած չեմ կարծում, որ աշխարհը լիովին լավը կդառնար։ Կարծում եմ, որ որոշ պահերի ստելը հարկավոր է, օրինակ՝ երբ ինչ-որ մեկին նվեր պատրաստել և նրան ստում ես իբրև չես պատրաստել ոչ մի բան։ Այդ պահերին կարծում եմ հարկավոր է ստելը, որպեսզի անակնկալի բերել մարդուն։ Բայց, երբ ստում են իրենց արդարեցնելու համար ես համարում եմ, որ դա շատ սխալ է։ Ըստ ինձ այս հարցին պատասխանելու համար, թե ճիշտ արդյոք կլինի, եթե մարդիկ դադարեն ստել դժվար է պատասխանելը։ Ես այդքան էլ ճիշտ չեմ համարում, որ եթե սուտը վերանա աշխարհը ավելի լավը և ավելի բարին կդառնա:
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր, Կապույտը — թախիծ. Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն Անզո՜ր հեծկլտաց:
Կապույտը ծեգին աղոթքի կանչող Ղողանջն է զանգի: Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող Հոգու, երկնքի:
Կապույտում անսուտ խոսքեր են հոսում Երկնքից — երկինք: Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում Սրբացած կնիք:
Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի Մանկական սրտում — Հոսում է, որպես լուսավոր գինի — Հոգու կապույտում:
Ընտրած ստեղծագործությունները վերլուծում ենք բլոգում:
գլխավոր գաղափարը,
առանձնահատկությունները
սիրելի դարձած մտքերը,
պատկերավորման միջոցները՝ մակդիր, փոխաբերություն և այլն,
ոճը, ռիթմը, պատկերները:
Կարծում եմ Չարենցը ընտրել է այն գույներից մեկը, որը իրեն տենց ասած ավելի հոգեհարազատ է և ավելի շատ բան է նրան խորհրդանշում։ Կապույտը ընդհանրապես շատ հանգիստ գույն է և կարող է ամեն շատ բան խորհրդանշել։ Ըստ ինձ կապույտ գույնը ազատության նշանն է, որ թողնում է միշտ ճախրես բաց երկնքի տակ։
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր, Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող Հոգու, երկնքի:
Այս նախադասությունները շատ դուր եկան։ Նրանք նկարագրում են կապույտ գույնը այս բառերով և ամեն անգամ, երբ ասում ենք կապույտ մենք մի ասոցիացիա ենք անում այս բառերի համար։