«Ձոն» նախագիծ

«Ձոն» նախագիծ.

  • Ձոն-տեսանյութերի, ձայնագրությունների պատրաստում՝  նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին (ընտրում ենք որևէ ստեղծագործություն ու նվիրում գեղեցիկ սեռի սիրելի ներկայացուցիչներին՝ սկզբում կամ վերջում նրանց մաղթանքներ հղելով),

ԼՈՒՅՍԸ, ՄԱՅՐԻԿԸ ԵՎ ԵՍ

Լույսը հենց վառվի,
Իմ մայրիկը խեղճ
Հոլիկ է դառնում,
Պտտվում անվերջ:

Լվացք է անում,
Պատրաստում է ճաշ,
Իր խոսքով ասած՝
Լինում հալումաշ:

Լույսի պատճառով
Այնքա՜ն է հոգնում,
Ամբողջ գիշերը
Նա գործ է անում:

Երբ լույս չի լինում,
Ուրախ եմ անչափ,
Մայրս չի հոգնում,
Վառում է մի լամպ:

Պառկում է ինձ մոտ,
Լամպի լույսի տակ,
Նոր հեքիաթներ է
Պատմում շարունակ

Այնպե՜ս եմ ուզում,
Որ լույս չլինի,
Որ իմ մայրիկը
Երբեք չհոգնի:

Մաղթում եմ ,որ լինես միշտ այդպես ժպտերես, կյանքդ երբեք ձանձրալի չլինի ու, որ ճանապարհդ միշտ կանաչ լինի։

Оставьте комментарий