Ուղղում ենք Չարլիի օրագրից մի քանի էջերի սխալները։
Ես այսօր թեստ հանձնեցի։ Ինձ թվում է կտրվել եմ։ Ու ինձ թվում է, որ հիմա իրենք հազիվ, թե ինձ կօգտագործեն։ Թեստը այնն էր, որ մի բարի երիտասարդ մարդ սենյակում, լիքը սպիտակ քարտեր ուներ՝ վրաներն էլ լրիվ թանաք էր թափված։ Ինձ ասաց․
—Չարլի ինչե՞ս տեսնում քարտերի վրա։
Ես ահավոր վախեցած էի, չնայած նապաստակի ոտքս գրպանումս էր, որովհետև, երբ փոքր էի դպրոցում միշտ կտրվում էի թեստերից ու ես թանաք էի թափում։
Ես ասացի, որ թանաքի բիծ եմ տեսնում։ Նա ասաց․
-Այո։
Ես ինձ լավ զգացի։ Ինձ թվաց, որ վերջ, բայց, երբ վերկացա, որ գնամ, նա ինձ կանգնեցրեց։
-Մի քիչ էլ նստիր Չարլի, մենք դեռ չենք վերջացրել, — ասաց նա։
Հետո այդքան էլ լավ չեմ հիշում, բայց նա ուզում էր, որ ասեմ,թե ինչ կա թանաքի մեջ։ Ես ոչ մի բան չտեսա թանաքի մեջ, բայց նա ասաց, որ նկարներ կան ու ուրիշ մարդիկ ինչ-որ նկարներ են տեսնում։ Ես ոչ մի նկար չկարողացա տեսնել։ Բայց իրականում շատ փորձեցի։ Քարտը շատ մոտիկ էլ պահեցի շատ հեռու էլ։ Հետո ասացի, որ, եթե ակնոցս դրած լիներ երևի ավելի լավ կտեսնեի։ Ես ակնոց սովորաբար մենակ ֆիլմ կամ հեռուստացույց դիտելուց եմ կրում, բայց հետո ասացի, որ միջանցքում պահարանի մեջ է։ Ակնոցս բերեցին։ Հետո ես ասացի,որ տան ակնոցս և հետո սկսեցի նորից նայել քարտերը հուսալով, որ ինչ-որ բան կտեսնեմ։
————————————————————————————————————————
Ես վախենում եմ։ Այստեղ շատ աշխատակիցներ կային, նաև կային բուժքույրեր ու ինձ թեսթ տվողներն էլ եկան ու ինձ շոկոլադ բերեցին ու հաջողություն մաղթեցին։ Ես հույս ունեմ, որ բախտս կբերի։ Նապաստակի ոտքը մոտս է, բախտավոր պեննին էլ ու համել փայտս։Մենակ թե, երբ հիվանդանոց էի գալիս դիմացս սև կատու անցավ։ Դոկտոր Շտրաուսն ասում է․
-Չարլի սնավատ մի եղիր, սա գիտուցյուն է։
Բայց ես ամեն դեպքում նապաստակի ոտքս իմ մոտ եմ պահում։
Ես դոկտոր Շտրաուսին հարցրեցի․
-Իսկ վիրահատությունից հետո էլջերնոնին կհաղթե՞մ։
Նա ասաց երևի։ Եթե վիրահատությունը ստացվի ես այդ մկնիկին ցույց կտամ, որ կարող եմ այնքան խելացի լինել ինչքան ինքը։ Երևի նույնիսկ ավելի խելացի ու հետո ես կկարողանամ ավելի լավ կարդալ և միշտ գրել մյուս մարդկանց պես։ Ես ուզում եմ մյուս մարդկաց նման խելացի լինել։ Եթե պարզվի, որ մշտական է, իրենք ցանկանում են ամբողջ աշխարում բոլորին խելացի դարձնել։
Այս առավոտ ինձ ուտելու ոչ մի բան չտվեցին։ Ես չեմ հասկանում ուտելը ինչ կապ ունի խելացի դառնալու հետ։ Ես շատ սոված եմ ու դոկտոր Նեմուրն էլ շոկոլադներս տարավ։ Այդ դոկտոր Նեմուրը լրիվ խոզ է։ Դոկտոր Շտրաուսն ասում է ,որ վիրահատությունից հետո շոկոլադներս կվերադարձնեն։ Վիրահատությունից առաջ ուտել չի կարելի։