Լրացուցիչ Կրթություն (Գրականություն)

Կապույտը

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

Ընտրած ստեղծագործությունները վերլուծում ենք բլոգում:

  • գլխավոր գաղափարը,
  • առանձնահատկությունները
  • սիրելի դարձած մտքերը,
  • պատկերավորման միջոցները՝ մակդիր, փոխաբերություն և այլն,
  • ոճը, ռիթմը, պատկերները:

Կարծում եմ Չարենցը ընտրել է այն գույներից մեկը, որը իրեն տենց ասած ավելի հոգեհարազատ է և ավելի շատ բան է նրան խորհրդանշում։ Կապույտը ընդհանրապես շատ հանգիստ գույն է և կարող է ամեն շատ բան խորհրդանշել։ Ըստ ինձ կապույտ գույնը ազատության նշանն է, որ թողնում է միշտ ճախրես բաց երկնքի տակ։

Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Այս նախադասությունները շատ դուր եկան։ Նրանք նկարագրում են կապույտ գույնը այս բառերով և ամեն անգամ, երբ ասում ենք կապույտ մենք մի ասոցիացիա ենք անում այս բառերի համար։

Առաջադրանքներ (Հայոց լեզու)

Կատարում ենք առաջադրանքները:

  • Ենթակայական դերբայներով նկարագրում ենք մեր լավագույն ընկերոջը:
  • Կազմում ենք մեկական նախադասություն սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական ու կրավորական կազմությամբ բայերով:

Սոսկածանց

Արինան և Աննան դասից փախչել էին և գնացել էին խանութ։

Պատճառական

Մենք որոշեցինք հարցնել ուսուցչուհուց, փե ինչպես պետք է ճիշտ գրել այս առաջադրանքը։

Կրավորական

Այս ստեղծագործությունը գրվել է Չարենցի կողմից։

Բազմապատկական

Այսօր թռչունները թռվռում էին բաց երկնքի տակ։

  • Կազմում ենք մեկական նախադասություն ներգործական, կրավորական և չեզոք սեռի բայերով:

Չեզոք

Այսօր ես գրվել եմ իմ մանկության ընկերոջ հետ։

Կրավորական

Իմ կողմից ես նրան նվեր նվիրեցի։

Ներգործական

Ես այսօր զբոսնեցի իմ հարազա բարեկամի հետ։