Լրացուցիչ Կրթություն (Հայոց լեզու)

Ընտրում ենք և ստեղծագործում:

  • Թե անցյալն ու ապառնին փոխվեն տեղերով
  • Անհետացող ներկան
  • Երբ բայերը հանկարծ անհետացան
  • Անորոշ դերբայներով խոսող անծանոթը
  • այլ

Թե անցյալն ու ապառնին փոխվեն տեղերով

Միգուցե ապագայում իրոք տենց բան լինի, օրինակ՝ եթե օդը աղտոտվի ու կամ դրա պես մի բան բնությունը կաղտոտվի և այևս ոչ մի բան գիտնականները չեն կարող ստեղծել նոր բաներ։ Ու այդպես գիտության զարգացումը կարող է իջնել և այնպես կստացվի, որ ապագան կդառնա անցյալ։ Սակայն կարող է այդպիսի ֆանտաստիկ բան լինի, որ մի պահ ժամանակը կանգնի և ապագան սկսի դառնալ անցյալ, այսինքն հետ հաշվարկ կատարվի։

Առաջադրանքներ (Հայոց լեզու)

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Նախադասություններից հանում ենք դերբայներն ու որոշում տեսակները, օրինակ՝ եղած-հարակատար, գնում-անկատար:
    • Խոսելու փոխարեն գործելու էր: Գնացել էր սպասողների ետևից: Հեռվից մեկը բարկացած գոռգոռում էր: Կարծես վազելիս ուժերը սպառած լիներ: Հեռանալուց հետո դեռևս չէր համարձակվել բարձրաձայնել այդ մասին: Բայց ամեն ինչ այդպես չի մնա: Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում:

Խոսելու -անորոշ

Գործելու — ապակատար

Սպասողների — ենթակայական

Գնացել — վաղակատար

Բարկացած — հարակատար

Գոռգոռում — անկատար

Վազելիս — համակատար

Սպառած — հարակատար

Հեռանալուց — անորոշ

Համարձակվել — վաղակատար

Բարձրաձայնել — անորոշ

Մնա — ժխտական

Չվել — անորոշ

Հանդիպումը — անկատար

Դառնում — անկատար

Ստացած — հարակատար

Դառնում — անկատար

  1. Նախադասություններից հանում ենք բայերն ու որոշում դրանց կազմությունը, օրինակ՝ սպասեց-պարզ, կթռչի-ածանցավոր, սոսկածանցավոր:
    • Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շներից հալածվող մի եղջերու տեսավ: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում: Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Փոքրիկն ուրախությունից ցատկոտում էր: Թղթին գրված էր նրա անունը: Զայրույթից վերցրեց մկրատն ու սկսեց կտրտել թղթերը: Աչքերը չէր հեռացնում պահարանից:

Զբոսնում — պարզ

Հալածվող — ածանցավոր, կրավորական

Տեսավ — ածանցավոր, սոսկածանց

Չկասկացող — պարզ

Մտնում — ածանցավոր, սոսկածանց

Ցատկում — պարզ

Բռնում — պարզ

Գցում — պարզ

Ունեցող — պարզ

Դիմանում — ածանցավոր, սոսկածանց

Մտցնում — ածանցավոր, պատճառական

Բերող — պարզ

Մտնում — ածանցավոր, սոսկածանց

Ցատկոտում — ածանցավոր, բազմապատկական

Գրված — ածանցավոր, կրավորական

Վերցրեց — պարզ

Սկսեց — պարզ

Կտրտել — ածանցավոր, բազմապատկական

Հեռացնում — ածանցավոր, սոսկածանց

  1. Նախադասություններից հանում ենք անկախ դերբայները՝ նշելով նրանց հատկանիշները: Օրինակ՝ չսովորածները-անկախ դերբայ, հարակատար, ժխտական ձև, ներգործական սեռ, ուղղական հոլով, հոգնակի թիվ, որոշյալ առում:
    • Մեղքը խոստովանելով՝ արտասվեց ու ներողություն խնդրեց նստածներից:
    • Հեռացողը ետ չէր նայում, որ հանկարծ չփոշմանի:
    • Հուզվողը տիկնոջ դուստրն էր, որ գիրք կարդալիս անընդհատ նայում էր մեզ:

Խոստովանելով — անկախ դերբայ, անորոշ, դրական ձև, չեզոք սեռ,բացառական հոլով, հոգնակի թիվ, որոշյալ առում։

Հեռացողը — անկախ դերբայ, ենթակայական, դրական ձև, չեզոք սեռ, ուղղական հոլով, եզակի թիվ, որոշյալ առում։

Հուզվողը -անկախ դերբայ, ենթակայական, դրական ձև, ներգործական սեռ, ուղղական հոլով, եզակի թիվ, որոշյալ առում։

Կարդալիս — համակատար, անկախ դերբայ, դրական ձև, ներգործական սեռ, ուղղական հոլով, եզակի թիվ, որոշյալ առում։

  1. Փոխադրում:

Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:     

                                                                                                                          (Ժողովող Ժ,   8-9)

խորխորատ     — փոս

ի նոյն                — նույնի մեջ

անկցի              — կընկնի, պիտի ընկնի, ընկնելու է,  ընկնի

քակէ                — քանդում է

զցանգ              — ցանկապատ(ը)

հարցէ              — խայթի,  կխայթի, պիտի խայթի, խայթելու է

բառնայ            — վերցնում է, բարձրացնում է, վերցնի, բարձրացնի

քարինս            —  քարեր(ը)

նոքիմբք           — նրանցով

չարչարեսցի    — խոշտանգվի, կխոշտանգվի, պիտի խոշտանգվի, խոշտանգվելու է

պատառէ          — այստեղ` կոտրում է, կոտրի

նովին                — նույնով

ճգնեսցի            — տանջվի, կտանջվի, պիտի տանջվի, տանջվելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Ո՞ր բառերն այստեղ գործածված իմաստներով այսօր չեն կիրառվում։

Խորխորատ, նոքիմբք, հարցէ, զցանգ,չարչարեսցի,ճգնեսցի։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Որ փորէ խորխորատ` ի նոյն անկցի, եւ որ քակէ զցանգ` հարցէ զնա օձ: Եւ որ բառնայ քարինս` նոքիմբք չարչարեսցի, եւ որ պատառէ փայտ` նովին ճգնեսցի:  

Ով փորի փոսը՝ կնկնի նույնի մեջ և ով քանդում է ցանկապատը՝ կխայթի նրան օձը։ Եվ ով բարձրացնում է քարերը՝ նրանցով կխոշտանգվի և ով կոտրում է փայտը՝ նույնով կտանջվի։

Այս հատվածն ի՞նչ առած է հիշեցնում։

Ով փորի փոսը՝ կնկնի նույնի մեջ

Այս հատվածը ինձ հիշացրեց այս հեքիաթը <<Ուրիշի համար փոս փորողը ինքը կընկնի մեջը>>։