Իսահակ Նյուտոն

Ուժ թեմայից իմացա, որ ուժի միավորը անվանել են ի պատիվ անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի՝ դա 1Ն(նյուտոն)։

Ես ցանկացա մի փոքր հետաքրքիր փաստեր գտնել նրա մասին և ուսումնասիրել նրա կյանքը

1.Իսահակ Նյուտոն (1642-1727) — անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ և մեխանիկ: «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հայտնի գրքի հեղինակը, որտեղ նախանշել է համընդհանուր ձգողության օրենքը և մեխանիկայի 3 օրենք:

2.Այն փաստը, որ իբր խնձոր է ընկել Նյուտոնի գլխին, Ուոլթերի առասպելն է:

3.Մեծ ֆիզիկոսը փորձերի միջոցով կարողացավ ապացուցել, որ սպիտակը տեսանելի սպեկտրի այլ գույների խառնուրդ է:

4.Իսահակ Նյուտոնն է սահմանել տեսանելի սպեկտրի 7 հիմնական գույները: Հետաքրքիր է, որ սկզբում դրանք 5-ն էին, բայց հետո նա որոշեց ավելացնել եւս 2 գույն:

5.Ըստ Նյուտոնի ՝ 2060 թվականը պետք է որ լիներ աշխարհի վերջը և Քրիստոսի գալուստը:

6.Մահից շատ չանցած Նյուտոնը սկսեց աշխատել գրքի վրա, որը նա անվանեց իր կյանքի գլխավոր գիրքը: Ավաղ, ոչ ոք չիմացավ, թե դա ինչ տեսակի աշխատանք է, քանի որ ֆիզիկոսի տանը հրդեհ բռնկվեց, որը, ի միջի այլոց, ոչնչացրեց ձեռագիրը:

7.1677 թվականի ձմռանը Նյուտոնի տանը սարսափելի հրդեհ էր բռնկվել, և հենց այդ ժամանակ այրվեցին մեծ մարդու ձեռագրերը:

8.Ըստ վարկածի՝ Նյուտոնի շունն այրել է հանճարի լաբորատորիան՝ վերացնելով նրա քսան տարվա հետազոտությունները։ Սակայն շատերն էլ ասում են, որ հրդեհը բռնկվել է բաց պատուհանից եկող քամուց, որը շրջել է վառվող մոմը։

9.Իսահակ Նյուտոնը ուներ երկու կատու:Մեկը ձագ էր, իսկ եկրորդը մեծ :Մի օր նա իր դռան վրա ծակեց երկու ծակի իր կատուների համար մեկը փոքր մեկը մեծ:Այդ տեղից գալիս է միտ ինչու է Նյուտոնը ծակել փոքր ծակը եթե գձագը կարող է դուրս գալ մեծով:

10.Իսահակ Նյուտոնի մահից հետո ՝ 1727 թ., Նրա ատամը վաճառվեց: Նման ապրանքի արժեքը 4650 դոլար էր:

Դասարանական աշխատանք (Հայոց լեզու)

  1. Տեքստերից հանում ենք դիմավոր ու անդեմ բայերն ու որոշում բայերի սեռերը:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են
փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:
Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում: Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին
շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան
ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա
նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ
Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի
մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ
վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային
Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու
ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:
Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք,
որ խմեմ ու վեր կենամ տեղիցս: