Առաջադրանքներ (Հայոց լեզու)

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
    1. Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
    1. Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
    1. Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
    1. Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
  2. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
    1. Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

Չափելիս

Փայտը չափելիս ես կտրեցի իմ մատը։

Շարժվելիս

Ճանապարհով շարժվելիս ես հանդիպեցի իմ ընկերոջը։

Կապելիս

Մազերս կապելիս միամիտ գցեցի իմ սանրը։

Մտնելիս

Տուն մտնելիս անմիջապես գնում եմ լվացվելու։

Տեսնելիս

Թափառական շներին և կատուներին տեսնելիս ես նրանց կերակրում եմ։

  • Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
    • Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսելով, լսելուց

Դասը լսելուց հետո մենք գրում ենք առաջադրանք։

Երգ լսելով՝ տրամադրությունս բարձրանում է։

Բարձրանալով, բարձրանալուց

Բարձրանալով դեպի մեր հարևանի տուն՝ ես միամիտ սայթաքեցի։

Տուն բարձրանալուց առաջ հանդիպեցի ընկերոջս։

Հեռանալով, հեռանալուց

Արամը, հեռանալով տնից, գնաց Ֆրանսիա։

Տնից հեռանալուց առաջ միշտ գրկում եմ իմ մայրիկին։

  • Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
    • Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
    • Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
    • Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
    • Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
    • Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
    • Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
  • Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
    • Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
    • Ամբողջը երեկո կարդալուց  հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)
    • Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
    • Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
    • Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
    • Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
    • Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
    • Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)

Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)

  • Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:

Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:

Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:

Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:

Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:

Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

Հարցեր մոլեկուլների և ոտեմնրի հետ կապված(Քիմիա)Դաս 17

Քննարկվող հարցեր

1.Ատոմը՝   նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է և էլեկտրաչեզոք է։  

2.Տարրը՝ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։

3.Ատոմը կազմված է՝էլեկտրոնից, պրոտոնից և նեյտրոնից

4.Ֆիզիկական երևույթների ժամանակ և ատոմ ները և մոլեկուլները պահպանվում են,իսկ քիմիակամ երևույթների ժամանակ մոլեկուլները քայքայվում են ատոմները պահպանվում։

5.Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են նույն ատոմներից:Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են տարբեր ատոմներից:

6.Բերեք օրինակներ ատոմների և մոլեկուլների շարժման հետ:

Երբ մոմը հալվում է և ծորում է կարելի է ասել, որ ատոմները և մոլեկուլները շարժման մեջ են։

Եթե ջրաներկը գցենք ջրի մեջ այն ներկվում է, այսինքն ատոմները ր մոլեկուլները շարժման մեջ են։

7.Պինդ,հեղուկ,գազային  նյութերում ատոմները և մոլեկուլներ գտնվում են՝ անըդհատ շարժման մեջ:

Գործնական աշխատանք`ծանոթացում պարզ և բարդ նյութերի հետ

.Գործնական  աշխատանք  .Ծանոթացում  պարզ  և բարդ  նյութերի  հետ, մետաղների և ոչ մետաղների մոդելների  հավաքում:

Ներքոբերյալ  նյութերը `H2, HCl, O2, H2O, N2, Na,  NH3, CH4, P4, S8, NaCl, Fe, H2SO4    դասակարգեք  պարզ  և  բարդի, անվանեք  և  լրացրեք  աղյուսակ

Աղյուսակ.

                           Պարզ նյութեր                         Բարդ նյութեր
H2, O2, N2, Na, P4, S8, FeHCl, H2O, NH3, CH4, NaCl, H2SO4

H2 – Ջրածին

HCl – Քլորաջրածին

O2 – Թթվածին

H2O – Ջուր

N2 – Ազոտ

NH3 – Ամոնիակ

CH4 – Մեթան

P4 – ֆոսֆոր

S8 – ծծումբ

NaCl  Նատրիումի քլորիդ

Fe – Երկաթ

H2SO4 — Ծծմբական թթու

Նախագիծ(Հայոց լեզու)

Մաքրամոլությո՞ւն, թե՞ ծիծաղելի բառեր, բերել օրինակներ, ներկայացնել կարծիք

Բարև բոլորին

Այսօր կխոսենք մաքրամոլության մասին։ Տարբեր լեզուներում կան տարբեր բառեր, որոնք թարգմանված չեն հայերեն(սավոկ, ավտոբուս, ֆունկցիա և այլն)։ Դրա համար հայերը այդ բառերը թարգմանել են և ստացել ոչ գեղեցիկ հնչող և ծիծաղելի բառեր։ Ահա մի քանի այդպիսի բառեր։

1.Ռաժոկ

Ռաժոկը ինչպես գիտեք դա հատուկ հարմարանք է, որի միջոցով ավելի հեշտ է կոշիկ հագնելը։ Սակայն պարզվում է կա ռաժոկ բառի հայերեն տարբերակը՝ կրկնահարթամռթաբրդիչ։ Կարծում եմ մինչև ես այս բառը սովորեմ  նորմալ և արագ արտասանել կանցնի մեկ օր։

2.Մակարոն

Երբ ուսումնասիրում էի գտա մակարոնի հայերեն տարբերակը։ Երբ տեսա ուղղակի ապշած մնացի։ Ուրեմն սիրելիներս մակարոն բառը հայերեն բառով կլինիիիի երկարակլորախմորածակ

3. Բադրջանի զակատ

Հայերենով կա բառ, որը կոչվում է պահածո։ Հայերը նաև պահածո բառը փոխարինում են ռուսերեն զակատ բառի հետ։ Օրինակ՝ բադրջանի զակատ։ Բայց մեր սիրելի թարգմանիչները զակատ բառը թարգմանել են հայերենով և դարձրել են բադրջանի մայրամուտ։ Ընդհանրապես ռուսերենով զակատ բառը կոչվում է նաև մայրամուտ, բայց այդ երկու զակատները լրիվ տարբեր բաներ են։ Չէ ուղղակի շատ տարօրինակ կհնչա այն նախադասության մեջ։ Օրինակ՝ մամ կտաս բադրջանի մայրամուտ ուտեմ։

4. Կոտլետ

Սովորաբար, երբ ուզում ենք կոտլետ ուտենք ասում ենք հենց կտաք կոտլետ։ Բայց մեր ամենասիրելի թարգմանիչների համար դա գրագետ չէր հնչում և դրա համար նրանք այդ բառը փոխեցին  և ստացան խոփարկված համեմունքներով մամլուկ։ Ես ուղղակի չգիտեմ ինչ ասեմ։ Որեշեցի գնամ google translate և տեսնեմ, թե ինչպես այս հրաշք բառը կթարգմանի և ինչ ես ստացա՝ пресс с приправленными специями։  Լավ ցտեսություն։

5. Պրոտեզ

Մյուս բառը պրոտեզ։ Դե երևի որոշ տատիկների և պապիկների մոտ տեսել եք այդ պրոտեզները։ Ինչպես մեր սիրելի թարգմանիչները կարաին այս բառը բաց թողնեին։ Ահա պրոտեզը պետք է լինի հայերենով դնադամ։ Լավ սա կոտլետի պես չէ, բայց դե։

Ավելին կարող եք լսել այս ձայնագրության մեջ👇🏻👇🏻👇🏻

Վերածննդի ժամանակաշրջանը (Պատմություն)

<<Աթենական դպրոցը>> Միքելանջելոյի մրցակից Ռաֆայել Սանտիի, առավել հայտնի որպես Ռաֆայել, լավագույն աշխատանքն է: Այս գործը, որը համարվում է Վերածննդի դարաշրջանի ամենահիանալի օրինակներից մեկը, նկարիչը պատկերել է 1509-11թթ.-ին Վատիկանի պալատի Ստանցա դելլա Սենյատուրա սենյակում, որը Հռոմի պապ Հուլիոս II-ն օգտագործում էր որպես գրադարան: Հենց Հռոմի պապն էր հանձնարարել Ռաֆայելին պատկերազարդել ողջ պալատը: Վերջիններս համապատասխանում են 4 տարբեր գիտությունների՝ «Աթենական դպրոց»՝ փիլիսոփայություն, «Բանավեճ»՝ աստվածաբանություն, «Իմաստնություն, հնազանդություն և ուժ»՝ արդարադատություն, «Պառնաս»՝ պոեզիա:Սրանց միջոցով Ռաֆայելը ցույց է տվել այն անհրաժեշտ հիմքերը, որոնց վրա, ըստ Ռաֆայելի, մարդկությունը պետք է հիմնվի՝ բանականություն, բարություն և սեր , գեղեցկություն, արդարություն ։Եվ այսպես՝ բանականությունը ներկայացնող «Աթենական դպրոցը» նկարում Ռաֆայելը պատկերել է լավագույն մաթեմատիկոսներին, փիլիսոփաներին և գիտնականներին: Պատկերված հանճարներից շատերը ապրել են տարբեր ժամանակաշրջաններում, սակայն նկարիչը կարողացել է նրանց մեկ հարկի տակ հավաքել:

Նկարի հենց կենտրոնական մասում տեսնում ենք հայտնի մտածողներ Արիստոտելին և Պլատոյին , որը նկարված է Լեոնարդո դա Վինչիի դիմագծերով և «Տիմեոս» աշխատությունը ձեռքին: Պլատոյի ուղղությամբ՝ ձախ կողմում տեսնում ենք Սոկրատեսին՝ կանաչ հագուստով: Նա քնարկումների մեջ  է մի խումբ փիլիսոփաների հետ, որոնցից են Քսենոֆոնը,Անտիսթենեսը , որը հավատացած էր, որ պետք է ձգտել նվազագույնի հասցնել մարդու նյութական պահանջմունքները, և Ալքիբիադեսը կամ Ալեքսանդր Մակեդոնացին և այլ մարդիկ։

Ընդհանուր հաշվով Աթենական դպրոցը»-ում կա 58 կերպար, որոնց  մի մասի ինքնությունը մինչ օրս պարզ չէ:

Դասարանական աշխատանք (Հայոց լ․)

  1. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
    • Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
    • Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    • Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
    • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
    • Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    • Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
  2. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
    • Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Գրող Հովհաննես Թումանյանը ամենահայտնի բանաստեղծներից մեկն է։

Ամուր շենքեր կառուցողը հայտնի ամբողջ աշխարհում։

Ներող մարդը իմ ընկերն է։

Անված բարձրացող մարդը բարձրացավ կամուրջի վրա։

Հողաթափիկ ինֆուզորիա(Կենսաբանություն)

ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՏԵՔՍ

Հողաթափիկը  ինֆուզորիաների դասի նախակենդանի է։  Մարմինը երկարավուն է, օվալաձև, երկարությունը՝ 0,2 — 0,3 մմ։ Ունի հողաթափի տեսք, այդ իսկ պատճառով անունը հողաթիկ ինֆուզորիա է։ Ամբողջ մարմինը հավասարաչափ ծածկված է թարթիչներով, որոնց շնորհիվ հողաթափիկը շարժվում :

Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներ։Ամռանը, երբ ջրերը տաք են և սնունդը շատ է, ինֆուզորիան բազմանում է կիսվելու ձևով։ Սակայն աշնանը, երբ սննդի պակաս է լինում, ինֆուզորիան կատարում է սեռական բազմացում։ Երկու ինֆուզորիա իրար են միանում փորային մասով։ Փոքր կորիզները երեք անգամ կիսվում են, դրանցից մնում են միայն երկուսը։ Հետո կատարվում է կորիզանյութափոխանակություն։ 

Լրացուցիչ Կրթություն (Հայոց լեզու)

  1. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին: Օրինակ`Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով:

Կանգնեց անկյունում, որ նորից նրան տեսնի։

 Խնդրեց նամակը հասցնելու մասին:

Խնդրեց նամակը հասցնի։

Մի քանի վայրկյան շահելու համար վազեց:

Որպեսզի շահի մի քանի վայրկյան վազեց։

Սպասեց հոսանքների բերելուն:

Հոսանքների բերելուն սպասեց։

Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց:

Մի քանի քայլ հեռացավ և հանդիպեց։

Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ:

Վազեց հոսանքի ուղղությամբ և տեսավ։

Ջրի պակասելու մասին խոսեցին:

Խոսեցին, որ ջուրը պակասում է։

  • Քո կողմից հաճախ գործածվող քսան անորոշ դերբայները գրիր այբբենական կարգով:

1)արթնանալ

2)գնալ

3)գնել

4)թռվռալ

5)երազել

6)լսել

7)խաղալ

8)մրսել

9)միանալ

10)կարդալ

11)նայել

12)նիհարել

13)որոնել

14)սովածանալ

15)վազել

16)տխրել

17)ուրախանալ

18)ուտել

19)քնել

20)Ֆռֆռալ

Մետաղաձուլություն և մեքենաշինություն(Աշխարհագրություն)

Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Մետաղաձուլությունը արդյունաբերության, կարելի է ասել, որ այն հզորության հիմքն է։ Մետաղաձուլությամբ ձուլում են զանազան մետաղներ։ Հիմնականներն են՝ ոսկի,  արծաթ, երկաթ, պղինձ, կապար, անագ եւ սնդիկ։ Մետաղների օգնությամբ կարելի է պատրաստել տարբեր բաներ, օրինակ՝ զարդեր, կայույք, բժշկական պարագաներ և այլն։

Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Սեւ եւ գունավոր մետաղների հիմնական սպառողը մեքենաշինությունն է, որը առանցքային դեր  է  խաղում  արդյունաբերության  մեջ: Մեքենաշինությունն արդյունաբերության  ճյուղերի  շարքում  առաջատար  է  արտադրանքի  արժեքի  մեծությամբ,  զբաղվածների թվով, ինչպես նաեւ զարգացման տեմպերով:Մեքենաշինության յուրաքանչյուր ենթաճյուղի տեղաբաշխումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն ունի մյուսներից ավելի կարեւոր, նույնիսկ վճռորոշ նշանակություն:

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում:

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:

Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ: