Լրացուցիչ Կրթությունը (Հայոց լեզու)

Վահան Տերյանից ընտրել երկու-երեք բանաստեղծություն, հանել բայերն ու որոշել, թե ինչպիսին են դրանք կազմությամբ՝ պարզ, ածանցավոր՝ սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական ածանցներով:

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Ժպտում — պարզ, անկատար դերբայ

Ողջունում — պարզ, անկատար դերբայ

Զուգել — պարզ, անորոշ դերբայ

Վառել — պարզ, անկորոշ դերբայ

Փռել — պարզ, անորոշ դերբայ

Հրդեհել — պարզ, անորոշ դերբայ

Ողջունում — պարզ, անկատար դերբայ

Պահել — պարզ, անորոշ դերբայ

Ծաղկել — պարզ, անորոշ դերբայ

Հնչում — պարզ, անկատար դերբայ

ՏԽՈՒՐ ԶՐՈՒՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Տեսնում — պարզ, անկատար դերբայ

Ասացեք — պատճառական ածանց

Թախծում -պարզ, անկատար դերբայ

Տրտում — պարզ, անկատար դերբայ

Ժպտում — պարզ, անկատար դերբայ

Փայփայում — պարզ, անկատար դերբայ

Սիրում — պարզ, անկատար դերբայ

Մոռացած — համակատար դերբայ, պարզ

Ծաղրում պարզ, անկատար դերբայ

Оставьте комментарий