Առաջադրանքներ (Հայոց լեզու)

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
    1. Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
    1. Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
    1. Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
    1. Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
  2. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
    1. Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

Չափելիս

Փայտը չափելիս ես կտրեցի իմ մատը։

Շարժվելիս

Ճանապարհով շարժվելիս ես հանդիպեցի իմ ընկերոջը։

Կապելիս

Մազերս կապելիս միամիտ գցեցի իմ սանրը։

Մտնելիս

Տուն մտնելիս անմիջապես գնում եմ լվացվելու։

Տեսնելիս

Թափառական շներին և կատուներին տեսնելիս ես նրանց կերակրում եմ։

  • Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
    • Լսել, բարձրանալ, հեռանալ:

Լսելով, լսելուց

Դասը լսելուց հետո մենք գրում ենք առաջադրանք։

Երգ լսելով՝ տրամադրությունս բարձրանում է։

Բարձրանալով, բարձրանալուց

Բարձրանալով դեպի մեր հարևանի տուն՝ ես միամիտ սայթաքեցի։

Տուն բարձրանալուց առաջ հանդիպեցի ընկերոջս։

Հեռանալով, հեռանալուց

Արամը, հեռանալով տնից, գնաց Ֆրանսիա։

Տնից հեռանալուց առաջ միշտ գրկում եմ իմ մայրիկին։

  • Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
    • Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
    • Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
    • Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
    • Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
    • Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
    • Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
  • Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
    • Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
    • Ամբողջը երեկո կարդալուց  հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)
    • Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
    • Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
    • Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
    • Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
    • Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
    • Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)

Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)

  • Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:

Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:

Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:

Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:

Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:

Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

Оставьте комментарий