День: 23 февраля 2021
Նյութի խտությունը
Լուծել Վ.Ի.Լուկաշիկի խնդրագրքից Էջ28 խնդիր216-ից մինչևէջ30 -ի խնդիր244
216. m = 59գ
V = 50սմ
p = m/v = 59գ/50սմ3
1,18 0,001կգ/0,000001մ3
1,18 * 1000 կգ/մ3 = 1,80կգ/մ3
217. V = 125սմ3
M = 800 գ
p = m/v = 800գ/125սմ3 = 6,4գ/սմ3
Խոռոչ ունի
218.
m = 461,5գ
v = 65սմ3
p = m/v = 461,5գ/65սմ3 = 7,1գ/սմ3
Մետաղը ցինկ է, որովհետև նրա խտությունը այդքան էր։
219.
m = 920գ = 0,92կգ
v = 1լ = 0,001մ3
p – կգ/մ3 — ?
1լ = 1դմ3
1000դմ3 = 1000լ
1լ = 1/1000 = 0,001մ3
P = m/v = 0,920կգ/0,001մ3
= 920կգ/մ3
220.
Թթվի տվյալներ
m = 240գ
v = 75սմ3
Թթվով լցված չափանոթի տվյալներ
m = 375գ
375 = 240 = 135գ
p = m/v = 135գ/75սմ3 = 1,8 գ/սմ3
Թթուն ծծմբական թթուն էր, քանի որ ուներ նույն խտություն։
221.
m = 3,9կգ = 3900գ
v = 500սմ3
p = m/v = 3900գ/500սմ3 = 7,8գ/սմ3
Ակնոցները պատրաստված են մետաղից կամ պողպատից, քանի որ նրանց խտությունները նույն են։
222.
m = 300գ
v = 15x5x2 = 150սմ3
p = m/v = 300գ/150սմ3 = 2գ/սմ3
P = 2գ/սմ3
223.
ա)Կերոսին – 0,8գ/սմ3
v — 32/08 = 40
v = 40սմ3
բ)v = 76սմ3
pլ = 1գ/սմ3
pկ = 0,8գ/սմ3
mլ = p * v = 1գ/սմ3 * 76սմ3 = 76գ
vկ = mլ/pկ = 76գ/0,8գ/սմ3
Չոր սոճու չորսունի տվյալներ
224.
v – 20դմ3 = 2սմ3
p — 13 գ/սմ3
m = 13 գ/սմ3/2սմ3 = 6,5գ
6,5 * 50 = 325գ
325 – 6,5 = 318,5գ
Ավտոմեքենայի ընդհանուր զանգվածը բարձրացավ 318,5գ – ով
225.
ա)Երկաթուղային ավտոբուս m – 21տ = 0,021կգ
Գրանիտ
v – 19մ3
p — 2,6կգ/մ3
m = 2,6 * 19 = 49,4կգ
49,4 + 0,021 =49,421կգ
m — 49,421կգ
226.
ա)Թուջե դետալ
v — 20սմ3
p – 7,0գ/սմ3
m = vp
m – 20 * 7,0 = 140գ
m = 140գ
բ)Անագե չորսուի
v — 10սմ3
p – 7,3 գ/սմ3
m = vp
m – 10 * 7,3 = 73գ
m — 73գ
գ)Պղնձե չորսուի
v – 500սմ3
p – 7,3գ/սմ3
m = vp
m = 500 * 7,3 = 3 650գ
m = 3 650գ
դ)Գրանիտ
v – 2մ3
p – 2,6կգ/մ3
m = vp
m — 2,6 * 2 = 5,2կգ
m – 5,2կգ
ե)Պարաֆին
v – 0,5մ3
p – 0,9 կգ/մ3
m = vp
m – 0,5 * 0,9 = 0,45կգ
m = 0,45կգ
զ)Բետոն
v – 10մ3
p – 2,2 կգ/մ3
m = vp
m – 10 * 2,2 = 22կգ
m – 22կգ
է)Սաթ
v – 15սմ3
p – 1,1 գ/սմ3
m = vp
m – 15 * 1,1 = 16,5գ
m — 16,5գ
228.
v – 1,0×0,8×0,1 = 0,08մ3
p – 2,7կգ/մ3
m=vp
m – 0,08 x 2,7 = 2,16կգ
m — 2,16կգ
229.
Պղինձի տվյալներ
m – 178կգ
p – 8,9կգ/մ3
v = m/p
v – 178/8,9 = 20մ3
v — 20մ3
Ցինկի տվյալներ
m – 355կգ
p – 7,1կգ/մ3
v = m/p
v – 355/7,1 = 50մ3
v — 50մ3
50 + 30 = 80
V – 80մ3
230.
Մարդը ամեն ներշնչումից կլանում է օդ
v – 600սմ3
p – 0,00129
15 * 60 = 900(մարդ մեկ ժամում ներշնչում է 900 անգամ)
900 * 600 = 540 000 սմ3
m = pv
540 000 * 0,00129 = 696,6գ
m — 696,6գ
231.
v – 30x20x25 = 15 000սմ3
p – 1,0գ/սմ3
m – vp
15000 * 1,0 = 15000գ
m – 15000գ
232.
v – 3մ(300սմ)x2,5մ(250սմ)x0,6սմ = 45 000սմ = 45մ
p – 2,5կգ/մ3
m – vp
45 x 2,5 = 112,5կգ
m — 112,5կգ
233.
v – 5000մ3
p – 15կգ/մ3
m = vp = 75 000կգ
m = 75000կգ = 75տ
2 բեռնատար
234.
10 * 5 * 70 = 3 500
190 * 5 * 10 = 9 500
9500 + 3500 = 13000
13000մմ3 = 1300սմ3
v — 1300սմ3
p – 2,7գ/սմ3
m=vp=1300 * 2,7 = 3 510գ
m = 3 510գ235.
m – 780գ
p – 500գ/սմ3
v = m/p = 780/500 = 1,56սմ3
v — 1,56սմ3
236.
m – 35կգ
p – 0,71կգ/մ3
v = m/p = 35/0,71 = 49 մնացորդով
237.
p – m/v
Կչափեի սափորի զանգվածը կշռաքարերի միջոցով։ Հետո կչափեի նրա ծավալը ։ Վերջում զանգվածը բաժանում եմ ծավալին և ստանում եմ խտությունը։
Լրացուցիչ Կրթություն (Գրականություն)
- Ընթերցում ենք Հովհաննես Թումանյանի բալլադներից:
ԱԽԹԱՄԱՐ
Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա։
Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի։
Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան։
Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ՝ մոտիկ դարանում։
Ծըփում է ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի։
Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ։
Լըռեց։ Ծովի խավար ափին
Կանգնեց սև-սև մի ըստվեր…
Ահա և նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…
Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են եզերքին.
Եվ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին։
Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…
Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…
Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սև ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական։
Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն― «Ա՜խ, Թամա՜ր…»։
Մոտ է ձայնը. սև խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։
Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։
Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։
Բլոգներում վերլուծում ենք Հովհաննես Թումանյանի հեղինակած սիրելի բալլադը:
Կարծում եմ այս բալադը իսկական սիրո մասին։ Թե ինչ կարող է անել իսկական տղամարդը իր սիրելի կնոջ համար։ Մեր գլխավոր հերոսը նույնիսկ նավակով չէր գնում Թամարի մոտ, կարծում եմ այն նրա համար էր, որպեսզի նա ցույց տա, թե ինչքան շատ է սիրում Թամարին և ինչ կանի նրա համար։
Բառարանային ֆլեշմոբ (Հայոց լեզու)
Առաջադրանքներ (Հայոց լեզու)
Կատարում ենք առաջադրանքները:
- Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
- Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
- Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
- Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
- Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:
- Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
- Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:
Չափելիս
Փայտը չափելիս ես կտրեցի իմ մատը։
Շարժվելիս
Ճանապարհով շարժվելիս ես հանդիպեցի իմ ընկերոջը։
Կապելիս
Մազերս կապելիս միամիտ գցեցի իմ սանրը։
Մտնելիս
Տուն մտնելիս անմիջապես գնում եմ լվացվելու։
Տեսնելիս
Թափառական շներին և կատուներին տեսնելիս ես նրանց կերակրում եմ։
- Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
- Լսել, բարձրանալ, հեռանալ:
Լսելով, լսելուց
Դասը լսելուց հետո մենք գրում ենք առաջադրանք։
Երգ լսելով՝ տրամադրությունս բարձրանում է։
Բարձրանալով, բարձրանալուց
Բարձրանալով դեպի մեր հարևանի տուն՝ ես միամիտ սայթաքեցի։
Տուն բարձրանալուց առաջ հանդիպեցի ընկերոջս։
Հեռանալով, հեռանալուց
Արամը, հեռանալով տնից, գնաց Ֆրանսիա։
Տնից հեռանալուց առաջ միշտ գրկում եմ իմ մայրիկին։
- Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
- Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
- Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ-ինչի՞ց)
- Թեյը տանելիս թափեց: (տանել-ե՞րբ)
- Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
- Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
- Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
- Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
- Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
- Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)
- Այդ տունը կարդալիս սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
- Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
- Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել -ինչի՞ց)
- Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
- Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
- Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)
- Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում: