<<Աթենական դպրոցը>> Միքելանջելոյի մրցակից Ռաֆայել Սանտիի, առավել հայտնի որպես Ռաֆայել, լավագույն աշխատանքն է: Այս գործը, որը համարվում է Վերածննդի դարաշրջանի ամենահիանալի օրինակներից մեկը, նկարիչը պատկերել է 1509-11թթ.-ին Վատիկանի պալատի Ստանցա դելլա Սենյատուրա սենյակում, որը Հռոմի պապ Հուլիոս II-ն օգտագործում էր որպես գրադարան: Հենց Հռոմի պապն էր հանձնարարել Ռաֆայելին պատկերազարդել ողջ պալատը: Վերջիններս համապատասխանում են 4 տարբեր գիտությունների՝ «Աթենական դպրոց»՝ փիլիսոփայություն, «Բանավեճ»՝ աստվածաբանություն, «Իմաստնություն, հնազանդություն և ուժ»՝ արդարադատություն, «Պառնաս»՝ պոեզիա:Սրանց միջոցով Ռաֆայելը ցույց է տվել այն անհրաժեշտ հիմքերը, որոնց վրա, ըստ Ռաֆայելի, մարդկությունը պետք է հիմնվի՝ բանականություն, բարություն և սեր , գեղեցկություն, արդարություն ։Եվ այսպես՝ բանականությունը ներկայացնող «Աթենական դպրոցը» նկարում Ռաֆայելը պատկերել է լավագույն մաթեմատիկոսներին, փիլիսոփաներին և գիտնականներին: Պատկերված հանճարներից շատերը ապրել են տարբեր ժամանակաշրջաններում, սակայն նկարիչը կարողացել է նրանց մեկ հարկի տակ հավաքել:
Նկարի հենց կենտրոնական մասում տեսնում ենք հայտնի մտածողներ Արիստոտելին և Պլատոյին , որը նկարված է Լեոնարդո դա Վինչիի դիմագծերով և «Տիմեոս» աշխատությունը ձեռքին: Պլատոյի ուղղությամբ՝ ձախ կողմում տեսնում ենք Սոկրատեսին՝ կանաչ հագուստով: Նա քնարկումների մեջ է մի խումբ փիլիսոփաների հետ, որոնցից են Քսենոֆոնը,Անտիսթենեսը , որը հավատացած էր, որ պետք է ձգտել նվազագույնի հասցնել մարդու նյութական պահանջմունքները, և Ալքիբիադեսը կամ Ալեքսանդր Մակեդոնացին և այլ մարդիկ։
Ընդհանուր հաշվով Աթենական դպրոցը»-ում կա 58 կերպար, որոնց մի մասի ինքնությունը մինչ օրս պարզ չէ:
