Վերածննդի ժամանակաշրջանը (Պատմություն)

<<Աթենական դպրոցը>> Միքելանջելոյի մրցակից Ռաֆայել Սանտիի, առավել հայտնի որպես Ռաֆայել, լավագույն աշխատանքն է: Այս գործը, որը համարվում է Վերածննդի դարաշրջանի ամենահիանալի օրինակներից մեկը, նկարիչը պատկերել է 1509-11թթ.-ին Վատիկանի պալատի Ստանցա դելլա Սենյատուրա սենյակում, որը Հռոմի պապ Հուլիոս II-ն օգտագործում էր որպես գրադարան: Հենց Հռոմի պապն էր հանձնարարել Ռաֆայելին պատկերազարդել ողջ պալատը: Վերջիններս համապատասխանում են 4 տարբեր գիտությունների՝ «Աթենական դպրոց»՝ փիլիսոփայություն, «Բանավեճ»՝ աստվածաբանություն, «Իմաստնություն, հնազանդություն և ուժ»՝ արդարադատություն, «Պառնաս»՝ պոեզիա:Սրանց միջոցով Ռաֆայելը ցույց է տվել այն անհրաժեշտ հիմքերը, որոնց վրա, ըստ Ռաֆայելի, մարդկությունը պետք է հիմնվի՝ բանականություն, բարություն և սեր , գեղեցկություն, արդարություն ։Եվ այսպես՝ բանականությունը ներկայացնող «Աթենական դպրոցը» նկարում Ռաֆայելը պատկերել է լավագույն մաթեմատիկոսներին, փիլիսոփաներին և գիտնականներին: Պատկերված հանճարներից շատերը ապրել են տարբեր ժամանակաշրջաններում, սակայն նկարիչը կարողացել է նրանց մեկ հարկի տակ հավաքել:

Նկարի հենց կենտրոնական մասում տեսնում ենք հայտնի մտածողներ Արիստոտելին և Պլատոյին , որը նկարված է Լեոնարդո դա Վինչիի դիմագծերով և «Տիմեոս» աշխատությունը ձեռքին: Պլատոյի ուղղությամբ՝ ձախ կողմում տեսնում ենք Սոկրատեսին՝ կանաչ հագուստով: Նա քնարկումների մեջ  է մի խումբ փիլիսոփաների հետ, որոնցից են Քսենոֆոնը,Անտիսթենեսը , որը հավատացած էր, որ պետք է ձգտել նվազագույնի հասցնել մարդու նյութական պահանջմունքները, և Ալքիբիադեսը կամ Ալեքսանդր Մակեդոնացին և այլ մարդիկ։

Ընդհանուր հաշվով Աթենական դպրոցը»-ում կա 58 կերպար, որոնց  մի մասի ինքնությունը մինչ օրս պարզ չէ:

Դասարանական աշխատանք (Հայոց լ․)

  1. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
    • Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
    • Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    • Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
    • Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
    • Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    • Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
  2. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
    • Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Գրող Հովհաննես Թումանյանը ամենահայտնի բանաստեղծներից մեկն է։

Ամուր շենքեր կառուցողը հայտնի ամբողջ աշխարհում։

Ներող մարդը իմ ընկերն է։

Անված բարձրացող մարդը բարձրացավ կամուրջի վրա։

Հողաթափիկ ինֆուզորիա(Կենսաբանություն)

ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՏԵՔՍ

Հողաթափիկը  ինֆուզորիաների դասի նախակենդանի է։  Մարմինը երկարավուն է, օվալաձև, երկարությունը՝ 0,2 — 0,3 մմ։ Ունի հողաթափի տեսք, այդ իսկ պատճառով անունը հողաթիկ ինֆուզորիա է։ Ամբողջ մարմինը հավասարաչափ ծածկված է թարթիչներով, որոնց շնորհիվ հողաթափիկը շարժվում :

Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներ։Ամռանը, երբ ջրերը տաք են և սնունդը շատ է, ինֆուզորիան բազմանում է կիսվելու ձևով։ Սակայն աշնանը, երբ սննդի պակաս է լինում, ինֆուզորիան կատարում է սեռական բազմացում։ Երկու ինֆուզորիա իրար են միանում փորային մասով։ Փոքր կորիզները երեք անգամ կիսվում են, դրանցից մնում են միայն երկուսը։ Հետո կատարվում է կորիզանյութափոխանակություն։