Հայոց հինավուրց, սրբազնագույն գետը՝ Եփրատը կամ Արածանին, սկզբնավորվում է Հայկական լեռնաշխարհի բարձունքներից, սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է, փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում:
Սնվելով Ծաղկանց, սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից՝ Արածանի-Եփրատը շառաչունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով, մի վայրկյան հանգստանում, ապա շունչ առնում Մշո դաշտում:Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում:
Ասում են՝ հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը, ով սիրո աստվածուհին էր, լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը:
Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը, իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը…
1. Կարդա՛ տեքստն ու լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
2. Կետադրի՛ր բնագիրը:
3. Գտի՛ր հատուկ գոյականները, որոնք պետք է գրվեն մեծատառ: Դրանք դարձրո՛ւ մեծատառ:
4. Նշված բառերին գրի՛ր հոմանիշներ.
դիցուհի՝ աստվածուհի
փափագ՝ ցանկություն
գահավիժել՝ տապալել
ականակիտ՝մաքուր
5. Որոշի՛ր նշված բառերի կազմությունը/պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր/.
լեռնաշխարհ՝ բարդ
գետ՝ պարզ
գեղեցկություն՝ ածանցավոր
հարթավայր՝ բարդ
սառցապատ՝ բարդածանցավոր
Օգտակար նյութ՝
