- Կարդում ենք Ղազարոս Ազայանի <<Մեղուն ու մարդը>> ստեղծագործությունը:
Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը.
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, — պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը ինձ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:
2. Վերլուծում ենք ստեղծագործությունը: Ո՞րն էր առակի ասելիքը/եզրակացությունը:
Մեղուն շատ նախանձ էր և կարծում էր, որ ամենաօգտակարը միայն նա է և նա համեմատում էր նրան միայն իր ընկերների հետ, սակայն բոլոր կենդանիները օգտակար են։ Երբ ասացին, որ ոչխարն է օգտակարը նա ասեց, որ նրա ընկերների հետ համեմատեն։ Կարծում եմ այս ստեղծագործությունը ուզում է ասել, որ պետք է համեմատվել ոչ թե ձեզանից ավելի թույլ մարդկանց հետ, այլ ավելի ուժեղների հետ։
3.Տեքստից դուրս ենք հանում գոյականներ, ածականներ, դերանուններ:
Գոյական — մեղուն, տիրոջը, կենդանիներից, տերը, տեր, ոչխարը, միջատ, ընկերների, շերամը, որդն, մետաքս, ճիճուն, տերևներով, չափ, մեղրի, ոսկի, կերակուրը, կողմից, ուրիշներին, բաժին, պարոնս, ուղիղ, տիրոջ, պատասխանիցը, վարդենու։
Ածական — ամենից օգտակարը, փոքր, շատ օգուտ, իմաստուն, շատ բարի, աննման, քնքուշ, շատակեր, անդադար, թթան, շատ ապերախտ, բոլորովին անխնամ։
Դերանուն — իր, քո, ո՞րն, դու, ինչպե՞ս, ո՞րն, այն, որ, ինձանից, այդ, ինձ, նա, ես, մի, իմ, քեզ, քեզանից, այն, այդ, ինքն, նրա, մենք, ձեզ, դուք, ոչ մի, մեզ, այնպես,մենք, ձեզ։
4. Բնութագրում ենք դրանցից մի քանիսը: Օրինակներ՝
Մեղուն՝ հասարակ գոյական, իրանիշ, եզակի թիվ, որոշյալ առում, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
իմաստուն՝ որակական ածական, դրական աստիճան
Կենդանիներից — իրանիշ, անշունչ, հասարակ, նյութական, հոգնակի, բացառական հոլով, ու արտաքին հոլով
ամենից օգտակարը — որակական ածական, գերադրական աստիճան։
փոքր — որակական ածակա, դրական աստիճան։
ինչպե՞ս — հարցական դերանուն։