1. Տեքստում գտի՛ր և նշի՛ր այն բառերը, որոնք պետք է գրվեն մեծատառ:
ա. Գեղանկարչության մեջ առաջին անգամ Հովհաննես Այվազովսկին է պատկերել հայկական բնությունը, Արարատը և Արարատյան դաշտը, Սևանա լիճը, արտացոլել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:
բ. Վանա լճից հինգ-վեց կիլոմետր հեռավորության վրա է Նարեկավանքը, որը միջնադարյան Հայաստանի կենտրոններից մեկն էր. այստեղ է ապրել և ստեղծագործել հայ խոշորագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացին:
գ. Փայտակարանը Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգն էր Կուր և Երասխ գետերի ստորին հոսանքի շրջանում՝ Կասպից ծովի ափին:
2. Փակագծերում նշվածներից ընդգծի՛ր ճիշտ տարբերակը:
Մեր (թիմ, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում:
Վերջապես (ուղեկցող, ուղեկցողն) ասաց, որ կարող ենք շարժվել առաջ:
(Կարեն, Կարենը)՝ իմ ավագ եղբայրը, արդեն ավարտել է դպրոցը:
Սուրենի գրած (ստեղծագործություն, ստեղծագործությունը) հաղթեց մրցույթում:
3. Նշված ածանցներով կազմի՛ր ածականներ:
-ական՝ մանկական, մեծական
-ային՝լեռնային, ամառային
-ավոր`պոչավոր, բախտավոր
ան-անչափ, անբախտ
դժ-դգոհ, դժբախտ
տ-տգեղ, տգետ
4. Ընդգծի՛ր ուղղական հոլովի 5 ձև:
Տիկին, հատակին, կացին, ջրվեժին, թութակից, մասնակից, նավով, ժողով, տողով, հոլով:
5. Ընդգծի՛ր ներգոյական հոլովի 5 ձև:
Խոսքում, բախում, կղզյակում, գյուղում, հանդիպում, դրվագում, բախում, դպրոցում: