Լրացուցիչ Կրթություն (Հայոց լեզու)

1. Գրել դերանվան յուրաքանչյուր տեսակից մի քանի օրինակ:

Անձնական – ես

Ցուցական – այն

Փոխադարձ – միմյանց

Հարցական – ինչպե՞ս

Հարաբերական – որը

Որոշյալ – ամեն մեկը

Անորոշ – որևէ

Ժխտական – ոչինչ

2. Առանձնացնել դերանունները: Որոշել դրանց տեսակը:

Ինչ-որ(անորոշ դերանուն) ձայներ են հասնում ականջիս,

Ու ես(անձնական դերանուն) տարբերել չեմ կարողանում…

Այսքա՜ն(ցուցական դերանուն) շատ թիթեռ չեմ տեսել ես(անձնական դերանուն) դեռ…

Խարույկի մոտ ոչ ոք(ժխտական դերանուն) չկար:

Ո՞վ (հարցական դերանուն) կարող է նրա(անձնական դերանուն) հետ վիճել:

Իմ(անձնական դերանուն) սիրտը տիեզերք է:

Դու(անձնական դերանուն)  ինձ(անձնական դերանուն)  չես լսում ձմռան փոթորկում…

Մենք(անձնական դերանուն)  միշտ ենք հպարտանում քեզնով(անձնական դերանուն):

Գետի այն(ցուցական դերանուն) կողմից ձայն էր գալիս. դա(ցուցական դերանուն)  թշնամու բանակն էր:

Այստեղ(ցուցական դերանուն)  է անցել իմ (անձնական դերանուն)մանկությունը:

Սա(ցուցական դերանուն) քեզ (անձնական դերանուն) կօգնի ճիշտ կողմնորոշվել:

Նրանք (անձնական դերանուն) թշնամաբար էին նայում միմյանց (փոխադարձ դերանուն):

Կարոտավառ երազում ենք միշտ իրար(փոխադարձ դերանուն):

Թվում է՝ կյանքում ամե՜նքն(որոշյալ դերանուն) են խելոք,

Ամե՜նքն(որոշյալ դերանուն)  են իրոք ամե՜ն ինչ(որոշյալ դերանուն)   զգում…

Մի քանի(անորոշ դերանուն) աշակերտ կմասնակցեն ճամփորդությանը:

Խոստանում եմ ոմանց նման իզուր տեղը չխոստանալ…

Ես(անձնական դերանուն)  չգիտեի, թե ինչ է սերը,

Ի՞նչն էր(հարցական դերանուն) այդքան(ցուցական դերանուն) շուտ ինձ(անձնական դերանուն) տնից հանում,

Ինչո՞ւ էր(հարցական դերանուն)  երկար տևում գիշերը,

Եվ ինչի՞ց էր(հարցական դերանուն), որ(հարաբերական դերանուն) քունս չէր տանում…

Այն(ցուցական դերանուն) աղբյուրը, որի(հարաբերական դերանուն)  մոտ նստել էր հովիվը, ուղեցույց է բոլորի համար:

Խոսքերը, որոնցով կգերես մարդկանց, պետք է լինեն անկեղծ:

3. Հոլովել ես, նրանք, սա, իրար, ոմանք դերանունները:

Ուղղական – ես, նրանք, սա, ոմանք, —։

Սեռական – իմ, նրանց, սրա, ոմանց, իրար։

Տրական – ինձ, նրանց, սրան, ոմանց, իրար։

Հայցական – ինձ, նրանց, սա (սրան), ոմանց, իրար։

Բացառական – ինձանից, նրանցից,սրանից, ոմանցից, իրանցից։

Գործիական – ինձնով, նրանցով, սրանով, ոմանցով, իրանցով։

Оставьте комментарий