Լրացուցիչ Կրթություն (Գրականություն)

Image result for laughing

Լոռվա բառբառը

Երբ 1919 թ.-ին Լոռեցիների հայրենակցական միությունը Հովհաննես Թումանյանին հրավիրել էր նրա 50-ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է. «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Դուստրը՝ 12-ամյա Թամարը, արձագանքում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:
Լոռեցիները շատ հումորասեր են: Թումանյանը մեզ վառ օրինակ:  Լոռեցիների մասին ասում են, որ միամիտ են, բայց ընդհանուր առմամբ հումորներում առկա ծիծաղի գլխավոր շարժառիթը լոռեցիների ոչ այնքան միամտությունն է, որքան ավելորդ հարցասիրությունը: Լոռեցին տեղի-անտեղի հարց է տալիս: Լավագույն վկայությունը ամենահայտնի անեկդոտն է.

-Անձրև ա գալիս:
-Դռաաա՞նը:

Լոռեցիները չեն սիրում հարցին այո կամ ոչ պատասխանել: Նրանք սովորաբար հարցին հարցով են պատասխանում: Եթե դուք լոռեցուն հարցնեք, օրինակ, արդյոք սոված է նա, չեք լսի այո կամ ոչ պատասխան: Այլ կլսեք նմանատիպ պատասխաններ.

1.- Խի՞:
2.-Բա կո՞ւշտ եմ:
3.-Սոված եմ, բա ի՞նչ եմ:
4. -Բա հո սովա՞ծ չեմ:
5. -Ես ի՞նչ գիդեմ:

ԱՅԺՄ ԿԱՐԴԱ ԱՆԵԿԴՈՏՆԻ ԼՈՌԵՑԱՆՑ ՄԱՍԻՆ

Երկու լոռեցի գնացքով գնում են, մեկ էլ կողքի կուպեից բանան են հյուրասիրում, սրանք բանան կերած չեն լինում: Սրանցից մեկն ասում ա.
— Բի մին ես կծեմ, թե ինձ բան չեղավ, դուն էլ կուտես:
Սա հենց կծում ա բանանը, գնացքը մտնում ա թունել: Էն մյուսը հարցնում ա.
— Հըըը՞, ո՞նց ա:
Նա էլ.
— Ապո, ուտես ոչ, հենց կծեցի, աչքերս քոռացան:

***

Էս մի կիրովականցի մարդ Երևանում ա լինում, երթևեկություն, շարժում, մլորած ա մնում, մեկ էլ մեկը մոտենում ա, թե՝
-Հայրիկ ջան, չէի՞ք ասի՝ ո՞նց կարող ենք Oպերա գնալ:
-Տղա ջան, որ ինձ հարգեցիր ու հարցրեցիր, հլե ոնց ուզում ես, գնա:

***

-Այ հեր, հլա տնայինս մին նայի, իքսը կարըմ չեմ քթնեմ:
-Ա, դրան մեր վախտովն էլ էին ման գալի, հլա քթա՞ն ոչ:

***
— Վազգեն, ինչո՞ւ չես ժամանակին տուն գալիս:
— Ի՞նչ է պատահել, որ…
— Շուտ արի, որ պարապ չմնամ, զրից անենք:
— Այ կնիկ, քո զրիցն էլ կռի՞վն ա…

***
— Էդ ընչի՞ եք իրար միս ուտում:
— Ինձ ասեց` հո շա՞շ չես:
— Այ տա, էդքան հասարակ հարցին չես կարըմ ասես` հա կամ չէ…

***
— Մտածիր, նոր խոսիր, էլի ըլանի-ըլանի խոսում ես:
— Այ տա, որ առանց մտածելու կարըմ եմ խոսեմ, էլ ընչի՞ չրչարվեմ` անտեղի մտածեմ:

***
Լոռեցուն ասում են.
-Էն հեռու անտառը տեսնըմ ես:
Լոռեցին պատասխանում է.
-Չէ ծառերը խանգարում են:

Լրացուցիչ կրթություն
Առանձնացրու քեզ համար հետաքրքիր մի քանի բառ Լոռվա բարբառից և գրիր այդ բառերի գրական տարբերակները: Օրինակ՝ բիձա՝ հորեղբայր, զրից՝ զրույց…

Իշատռտռուկ — վայրի բանջար

Խլուզ — վախկոտ

Թահնա — կավ կամ ցեխ կրելու հարմարանք 

Անչոբան — առանց հովվի

Գիլառեխ —  մեծաբերան

Բուլամա — որ ծնած կովի կաթից եփած ջրալի դալ, պղտոր

Ծիմոն — ծառի խեժ

Ժնգահամ — ժանգի համ 

Բչալ — բառաչել 

Ալատուտուզ — ծայրը կարմիր

Լոռվա բարբառային բառեր

Оставьте комментарий