Կառլոս Մեծ

Կառլոսը Պի­պին Կար­ճա­հա­սա­կի ավագ որ­դին էր: Մին­չև 771 թ. կա­ռա­վա­րել է եղ­բոր՝ Կառ­լո­մա­նի հետ, նրա մա­հից հե­տո դար­ձել է Ֆրան­կա­կան պե­տու­թյան մի­անձ­նյա կա­ռա­վա­րի­չը: Բազ­մա­թիվ հաղթական պա­տե­րազմ­նե­րից հետո իր իշ­խա­նու­թյու­նը տա­րա­ծել է Արևմտյան Եվ­րո­պա­յի մեծ մա­սի վրա: VIII դա­րի 70-ա­կան թվականներին ֆրանկ­ներն իրենց են են­թար­կել արև­մտյան սաք­սե­րին, վեստ­ֆալ­նե­րին,  օստ­ֆալ­նե­րին: 777 թ-ին սաք­սե­րի ցե­ղե­րի մեծ մա­սի առաջ­նորդ­նե­րը Կառլոս Մե­ծին հա­վա­տար­մու­թյան եր­դում են տվել և պար­տա­վոր­վել մկրտվել, սա­կայն շու­տով ապս­տամ­բել են՝ փոր­ձե­լով տա­պա­լել ֆրանկ­նե­րի լու­ծը: Ապս­տամ­բու­թյու­նը դա­ժա­նո­րեն ճնշվել է: Կառլոս Մե­ծի տե­րու­թյու­նը զբա­ղեց­րել է Արևմտյան Հռո­մե­ա­կան կայս­րու­թյան հիմ­նա­կան տա­րած­քը, որը հիմք է հան­դի­սա­ցել կայ­սեր տիտ­ղո­սի վե­րա­կանգն­ման հա­մար: Երկ­րի սահ­ման­ներն ամ­րաց­նե­լու հա­մար ստեղ­ծել է սահ­մա­նա­յին զին­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ մար­կեր, կա­թո­լիկ եկե­ղե­ցին հա­մա­րել է ար­քա­յա­կա­ն իշ­խա­նու­թյան հե­նա­րան: Կառլոս Մե­ծը տի­րա­պե­տել է հու­նա­րե­նին և լա­տի­նե­րե­նին, եղել է լու­սա­վո­րու­թյան մեծ ջա­տա­գով: Նրա կայս­րու­թյան և Կա­րո­լինգ­նե­րի դա­րաշր­ջա­նի մշա­կույ­թը ստա­ցել է «Կա­րո­լին­գյան  վե­րած­նունդ» ան­վա­նու­մը: Չնա­յած վիթ­խա­րի չա­փե­րին՝ Կառ­լոս Մե­ծի տե­րու­թյու­նը խայ­տաբ­ղետ էթ­նի­կա­կան կազ­մով փխրուն պե­տա­կան կա­ռույց էր: 843 թ-ին Վեր­դեն քա­ղա­քում կնքված պայ­մա­նագ­րով` կայս­րու­թյու­նը բա­ժան­վել է  նրանց մի­ջև, և փաս­տո­րեն ստեղծ­վել են 3 մեծ պե­տու­թյուն­ներ՝ Իտա­լի­ան, Ֆրան­սի­ան և Գեր­մա­նի­ան: 

Оставьте комментарий