2. «Խորհրդավոր ծերունին» /պատմվածք/
Հարցեր՝
1. Ո՞վ կամ ի՞նչն էր խորհրդավոր ծերունին ըստ քեզ:
Այդ հարցի վերաբերյալ ես շատ տարբերակներ ունեմ։ Հիմա այդ տարբերակները կասեմ։
1.Առաջին դա կարող է լինել Աստված, որովհետև Աստված ամբողջ մարդու կյանքը հետևում է և կարող է ամեն ինչ ասել նրա կյանքի մասին։
2. Դա կարող է լինել մահը, քանի որ վերջում տղա ցանկանում էր գալ այդ ծերունու հետևից, բայց էներգիան միանգամից սպառվեց և հետո հավանական է տղան ուշաթափվեց և մահացավ։
Ես ունեմ նաև այլ տարբերակներ, օրինակ՝ ժամանակը, ճակատագիրը, կյանքը։
3. Գրի՛ր փոքրիկ նամակ քո ‹‹խորհրդավոր ծերունուն››:
Բարև խորհրդավոր ծերունի։ Նոր կարդացի քո մասին պատմվածքը և ինձ մոտ առաջացավ հարց՝ ո՞վ ես դու։ Ունեմ շատ տարբերակներ, որոնք նշել եմ արդեն։ Հաստատ չգիտեմ դու ով, բայց գիտեմ, որ դու իմ մասին շատ լավ գիտես։ Նաև լավ գիտես իմ բարեկամների մասին։ Բացի բարեկամներից կարծում եմ աշխարհի բոլոր մարդկանց մասին գիտես։
Կցանկանայինք նաև մի փոքր իմանալ իմ ազգականների մասին։ Օրինակ ովքեր են եղել իմ բարեկամները 1687թ. և այլն։ Համոզված եմ, որ դու հաստատ նրանց մասին գիտես։
Հուսով եմ նամակիս կպատասխանես։
Դե ինչ Ցտեսություն։
Մարիաից խորհրդավոր ծերուկին