День: 7 февраля 2021
Homework (English)






Լրացուցիչ Կրթություն (Հայոց լեզու)
1. Առանձնացնել ածականները և խմբավորել ըստ տեսակների:
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու…
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում…
| Որակական | Հարաբերական |
| Անուշ, հին, մուգ, ջինջ, սև, վսեմ, կապույտ | Ձյունապատ, մանկական, արևահամ, ողբանվագ, լացակումած, արնանման, նաիրյան, հեզաճկուն, վիշապաձայն, անհյուընկալ, հնամյա, հազարամյա, լուսե |
2. Գրել 5 որակական և 5 հարաբերական ածականներ:
| Որակական | Հարաբերական |
| Գեղեցիկ, լուրջ, խելացի, ծույլ, փոքրիկ | Կապույտ, հնադարյան, սևահեր, կապուտաչյա, մանկական |
3. Հետևյալ բառախմբից ընդգծել գերադրական աստիճանի ածականները:
Լավագույն, խստագույն, թեթևագույն, երկնագույն, արծաթագույն, չքնաղագույն, մարմնագույն, ծայրագույն, դարչնագույն, ազնվագույն, բազմագույն, լրջագույն, կաթնագույն:
4. Նշված բառերից ընդգծել միայն ածականները:
Խմորեղեն, լուսեղեն, գրավիչ, արարիչ, թշնամական, գնահատական, մասրենի, հայրենի, գառնուկ, սևուկ:
5. Տրված թվականները խմբավորել ըստ տեսակների :
Ութ, չորսական, առաջին, մեկ երկրորդ, տասը-տասնհինգ, քսանչորս, երեք չորրորդ, երկու-երկու, երեսուն, երեքական, տասներեք, մի տասը, հարյուրական, հինգ-վեց, տասնութերորդ, երկու վեցերորդ:
Բացարձակ թվականներ՝ ութ, քսանչորս, երեսուն, տասներեք, տասնութերորդ
Կոտորակային թվականներ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ
Բաշխական թվականներ՝ չորսական, երկու-երկու, երեքական, հարյուրական
Դասական թվականներ՝առաջին, տասնութերորդ
Մոտավորական թվականներ՝ տասը-տասնհինգ, մի տասը, հինգ-վեց
6. Ընդգծել միայն թվականները:
Քսանական, հնգանոց, հազարավոր, իններորդ, բազմաթիվ, երեսունչորս, այնքան, հնգյակ, քառասունչորս, նույնչափ, շատ, երկու վեցերորդ, միլիոնավոր, երկուական:
7. Տրված թվականները գրել տառերով:
105, 47, 1106, 155, 2500, 829, 2/5, 6.3:
105 – հարյուր հինգ
47 – քառասունյոթ
1106 – հազար հարյուր վեց
155 – հարյուր հիսունհինգ
2500 – երկու հազար հինգ հարյուր
829 – ութ հարյուր քսանինը
2/5 — երկու հինգերորդ
6.3 – վեց ամբողջ երեք տասնորդական
8. Կազմել տրված թվականների բաշխական և դասական ձևերը:
7, 12, 3, 158, 92:
7 — յոթերորդ, յոթական
12 — տասներկուերորդ, տասներկու – տասներկու
3 – երրորդ, երեքական
158 – հարյութ հիսունյոթերորդ, հարյուր հիսունութական
92 – ինսուներկու, իննսուներկուական
Կանաչ էվգլենա
ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏԵՔՍՏ
Կանաչ էվգլենան, միաբջիջ կենդանի է։ Այն համարվում է գաղտնի միաբջիջ, քանի որ գիտնականները դեռ չգիտեն ում մոտ տանել նրանց կենդանիների, թե բույսերի մոտ։ Հիմա մի փոքր նրա կառուցվածքի մասին։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։
Իսկ որտե՞ղ է ապրում կանաչ էվգլենան։ Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։