Բագրատունիներ

Հայ Բագրատունիները նախարարական արքայական տոհմ էր Հայաստանում։ Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը, Սյունյաց նախարարությունից հետո։ V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան:VII–VIII դարերում պայքարում էին Մամիկոնյանների դեմ։ VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են հանել Մամիկոնյաններին:  IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը։ Բագրատունիների արքայատան և թագավորության հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ։ IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել և այդ շրջանում նրանք տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր։ Այդ թագավորության վերացումից հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Оставьте комментарий