Նախադասությունների մեջ գտնել և մգեցնել դերանունները՝ փակագծերում նշելով տեսակը՝ անձնական, ցուցական, հարցական, հարաբերական, որոշյալ կամ անորոշ:
- Ինձ համար կարևորը երազանքն է, որ տանում է մեզ առաջ ու օգնում հաղթահարել բոլոր պատնեշները:
Ինձ — անձնական, մեզ — անձնական, բոլոր — որոշյալ, որ — հարաբերական։
- Ամեն մեկը կարևոր էր համարում իր տեսակետը առաջ տանել՝ չլսելով միևնույն արդարացումները:
Ամեն մեկը — որոշյալ, իր — անձնական, միևնույն — ցուցական։
- Նրան հարգում եմ այնքան, որքան ամեն ոք կհարգի իրեն աջակցողին:
Նրան — անձնական, այնքան — ցուցական, որքան — հարաբերական, ամեն ոքի — որոշյա,իրեն — անձնական ։
- Սենյակում ինչ-որ շշուկներ էին լսվում. սա նրա վերադարձի մասին էր հուշում:
Ինչ-որ — անորոշ, սա — ցուցական, նրա — անձնական։
- Որքա՞ն ես մտածել մեզ օգնելու մասին. դժվա՞ր էր այդ որոշումը կայացնելը։
Որքա՞ն — հարցական, մեզ — անձնական, այդ — ցուցական։

